Հանրապետության տարածքում այսօր՝ հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 16-ի երեկոյան, 17-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +22+24 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +15+18,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+22,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +15+20,
Լոռիում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+23,
Տավուշում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +19+23,
Արարատում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +21+24,
Արմավիրում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24։



