ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ աշխարհի ցանկացած երկիր կարող է դառնալ Արևմուտքի կողմից կազմակերպվող «գունավոր հեղափոխությունների» և նրա աշխարհաքաղաքական էքսպանսիայի զոհը
«Արևմուտքի աշխարհաքաղաքական էքսպանսիայի և նրա կողմից կազմակերպվող գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ աշխարհի ցանկացած երկիր, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայում մեր գործընկերները»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի՝ Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի անվտանգության հարցերով համաժողովի լիագումար նիստում։ «Մեր մի շարք հարևան երկրների նկատմամբ արդեն իսկ նման փորձեր են ձեռնարկվել, որոնք հաջողվել է կանխել»,- հավելել է նա։





