Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով․ զոհված զինծառայողի հայր

15 Հոկտեմբերի, 2026

«Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։ Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է»,- նշել է 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատից որդու նկարը հեռացնելուն։

Նա գրել է. «Ես՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, սեպտեմբերի 26-ին հրապարակային գրառում արեցի՝ Հաղթանակ զբոսայգու պատից որդուս հերոսական ու խորհրդանշական նկարը ջնջելու անընդունելի փաստի առթիվ։ Հաջորդեցին բազմաթիվ հարցազրույցներ, բարձրաձայնվեցին հարցեր, հնչեցին մտահոգություններ։

Բայց դրանից հետո՞… Լռությո՛ւն։

Ես որևէ տեղեկություն չունեմ՝ քաղաքապետարանում քննարկում եղե՞լ է, ո՞ւմ մասնակցությամբ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ որոշումներ են կայացվել, թե՞ ընդհանրապես ոչինչ չի արվել։

Այսօր ես գիտեմ ճիշտ այնքան, որքան գիտեք դուք։

Մի՞թե այս երկրի համար իր կյանքը զոհաբերած հերոսի անունը, դեմքն ու հիշատակը պետք է մնան անպատասխան հարցերի ու լռության մեջ։

Ես ոչ արտոնություն եմ խնդրում, ոչ էլ անձնական բարեհաճություն։ Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ։

Հերոսների հիշատակը ջնջելով չէ, որ պատմություն է կերտվում։ Իսկ լռությամբ՝ հարցերը չեն փակվում։

Հ.Գ.

Եվ այսուհետ թող ոչ ոք ինձնից չակնկալի բարեհամբույր վերաբերմունք կամ հանդուրժողականություն այս հարցում։ Երբ խոսքը որդուս՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի պատվի, սխրանքի և հիշատակի մասին է, լռելու, զիջելու կամ անվերջ համբերելու ակնկալիք թող ոչ ոք չունենա։ Իմ համբերությունն անսահման չէ, իսկ որդուս հիշատակի հարցում զիջումներ չեն լինելու։

Հանրային պահանջը կա՛ և կմնա այնքան ժամանակ, մինչև այս հարցը ստանա իր արժանի լուծումը։

Եվ թող ոչ ոք չսխալվի՝ կարծելով, թե հանրությունը, հարգելով իմ խոսքը, համբերատար սպասում է կամ պատրաստ է անվերջ սպասել։

Համբերությունը լռություն չէ, հարգանքը՝ հրաժարում չէ, իսկ ժամանակի ձգձգումը՝ խնդրի լուծում չէ։

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։

Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է։

Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման։ Հարցը պետք է լուծում ստանա։ Եվ հանրային պահանջը շարունակելու է հնչել այնքան ժամանակ, մինչև դա իրականություն դառնա»։

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Դատարանը 3 ամսով երկարաձգեց «Մուլտի գրուպի» նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը։ Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը, ըստ քննչական կոմիտեի,  անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար...

Կարևորը՝ COP17-ի մասին

Կարևորը՝ COP17-ի մասին

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովի ընթացքում երկրները գնահատելու են 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի...

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

Ի դեպ, Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 15-ին վերահաստատել է Փաշինյանի ասածը հանձնումների վերաբերյալ: «Այո, լուծումներից մեկն է։ Անկլավները, որոնք ունեցել են երկրները կարող է մեկը մնա մյուսին, այն մեկը`մյուսին կամ փոխանակվեն։ Կարող է և ուրիշ տարբերակներ լինեն...

Ոստիկանությունը Արթուր Սարգսյանին չի ներկայացրել դատական նիստին. նիստը հետաձգվել է

Ոստիկանությունը Արթուր Սարգսյանին չի ներկայացրել դատական նիստին. նիստը հետաձգվել է

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հետաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ը, ժամը 15:00-ն: Հետաձգման պատճառն այն է, որ ոստիկանությունը դատարան չի ներկայացրել տնային կալանքի տակ գտնվող ԱԺ «Հայաստան»...

Եղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում․ «Հետք»

Եղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հանրապետություն», «Նոր դարաշրջան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ՔՊ-ի ցուցակն այս...