Կոռուպցիոն սկանդալի հետքերով. «Փաստ»

15 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարության իրականացրած գնումների և պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետության շուրջ հերթական աղմկահարույց բացահայտումն է հասունանում։ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բուռն արձագանքի արժանացավ COP 17-ի բրենդային նվերների և գովազդային նյութեր ձեռք բերելու նպատակով պետբյուջեից հատկացված հսկայական՝ շուրջ 290 միլիոն դրամի ծախսը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը, ամբիոնից հերթով ներկայացնելով ձեռք բերված ապրանքների իրական շուկայական արժեքներն ու պաշտոնական պայմանագրերում ամրագրված գները, բացահայտել է անհավանական գերավճարներ և ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր։

Մասնավորապես, պետությունը ձեռք է բերել 16500 հատ թերմոս՝ յուրաքանչյուրը 7800 դրամով, մինչդեռ մանրածախ շուկայում լավ որակի նմանատիպ թերմոսների արժեքը տատանվում է 2000-3500 դրամի սահմաններում, և նույնիսկ բրենդային տպագրություն ավելացնելու դեպքում (մոտ 1000 դրամ) ամենաթանկ գինը չէր կարող գերազանցել 4000 դրամը։ Բացի այդ, պետական գնումներով ձեռք է բերվել 19700 հատ բեյջի թել՝ յուրաքանչյուրը 1248 դրամ արժողությամբ, այն դեպքում, երբ շուկայում նույնիսկ մանրածախում 55 դրամից բարձր գնով բեյջի թել գտնելն անհնար է եղել, իսկ մասնագետների գնահատմամբ՝ ամենաբարձր որակի տպագրությամբ բեյջի թելն առավելագույնը կարող է արժենալ 600 դրամ։

Անդրադառնալով մյուս պարագաներին՝ պատգամավորը նշել է, որ պետությունը 16500 հատ էկո պայուսակ է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 3432 դրամ, մինչդեռ արդեն բրենդավորված նմանատիպ պայուսակների շուկայական գինը կազմում է ընդամենը 3000 դրամ։ Ձեռք է բերվել նաև 18550 հատ կրծքանշան՝ 2340-ից մինչև 2964 դրամ արժողությամբ, այն դեպքում, երբ շուկայում լավագույն որակի նմանատիպ նշաններն արժեն 1800 դրամ։

Այս բոլոր տվյալները վերլուծելով՝ Լիանա Մանուկյանը հայտարարել է, որ, առանց գնումների մասնագետ լինելու, ընդամենը մեկ օրում իրականացրած շուկայական ուսումնասիրության արդյունքում իրեն հաջողվել է հաշվարկել միայն այս պայմանագրում պետբյուջեից անհիմն վատնված 84 միլիոն 984 հազար 600 դրամ։ Այս աղմկահարույց փաստերը վկայում են այն մասին, որ պետական գնումների համակարգում շարունակում են գործել կոռուպցիոն խորքային մեխանիզմներ, երբ սովորական սպառման պարագաները գնվում են շուկայականից մի քանի անգամ թանկ գներով՝ պետական միջոցների հաշվին ապահովելով անհասկանալի գերշահույթ։

Մինչ խորհրդարանում այս վատնումների շուրջ խոսակցություն է ծավալվում, հարկ է ընդգծել, որ կասկածի տակ չի դրվում նման միջոցառումների իրականացման նպատակահարմարությունը. անշուշտ, այդ միջոցառումները պետք են, պարտադիր են, շատ կարևոր են։ Սակայն խնդիրն այն է, որ դրանք չպետք է առիթ հանդիսանան բյուջետային միջոցները վատնելու, փող ուտելու և սեփական գրպանները լցնելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...

«Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքը

«Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքը

Հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։ Տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն։ Նշված սահմանափակման...

Կառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

Կառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը 2026 թ. հոկտեմբեր ամսվա համար ևս տրամադրելու համար։ Այս մասին հայտնում են...

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի...

Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել...