Կրեմլում հայտարարել են, որ եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները։ Հայտանում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների կողմից կարող է լինել «սաբոտաժ»՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ հնարավոր պայմանավորվածությունների նկատմամբ։
Մեկնաբանելով Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը չի կարողանա վերադարձնել Արևմուտքում սառեցված իր ակտիվները՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ եվրոպական երկրները կարող են խափանել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունների իրականացումը։





