2026 թվականի հոկտեմբերի 14-ին Ղրղզստան են ժամանել մի շարք երկրների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունները՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Ժամանած պատվիրակությունների թվում են Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ քարտուղարության աշխատակիցները։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՊՀ անդամ պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանը, փոխգործակցության արդիական ուղղություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև համապատասխան համաձայնագրերի ստորագրումը։
Հատկանշական է, որ ներկայացված տեղեկատվության մեջ Հայաստանի պատվիրակության ժամանման մասին նշում չկա։





