Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի երևանցիներ, բացահայտ տեսնում եք մեր մայրաքաղաքում տիրող քաոսը. կեղտոտ օդը, լացելու խցանումները, ագահ շինթույլտվությունները, որոշ լկտիացած և անգրագետ թաղապետերին, որոնք հրապարակայնորեն վիրավորում են բողոքող մարդկանց, մարզերի բնակիչների համար Երևանը փակելու տհաս նախագծերը, մեր հարկերի հաշվին ձրիակեր քաղաքային իշխանիկներին, որոնք մի բան գիտեն միայն՝ իրենց աշխատավարձերը բարձրացնել և պարգևավճարներ ստանալ:
Երևանի կառավարումը հասցրել են աղետի, սակայն բազում քաղաքային խնդիրներ զուգորդված են «Ճ» դասի ֆեսթիվառներով և փարթիներով:
Այս ամենի պատճառը շատերիդ սխալ ընտրությունն է և ԱՆՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ:
Եթե հաջորդ քաղաքային ընտրություններում որևէ բանական երևանցի նորից ընտրեց այս քաոսը կամ մնաց տանը՝ չկարևորելով մեր սիրասուն քաղաքի ճակատագիրը, ուրեմն ձեզ այլևս ասելիք չկա…»։




