Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ի ավագանու նիստի ընթացքում ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Լրագրողը հարցրեց, թե արդյոք այն աշխատավարձը, որը ստանում է, դժվա՞ր է դրանով ապրել, ինչին փոխքաղաքապետն արձագանքեց․ «Եղել է ավելի դժվար, բայց եթե նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, այն նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու կամ մեկ տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կամ չի փակում կամ ավելի դժվարությամբ է փակում»։
24News-ն ուսումնասիրել է Սուրեն Գրիգորյանի և կնոջ՝ Անի Վարդերեսյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Սուրեն Գրիգորյանն անշարժ գույք չի հայտարարագրել։ Նա բնակվում է 3-րդ անձին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում։ Փոխքաղաքապետը «ՄիկՇին» ՍՊԸ-ին է փոխանցել 43,092,000 և 2,394,000 դրամ։ Ըստ բաց աղբյուրների, ընկերությունն զբաղվում է սեփական անշարժ գույքի առուվաճառքով։ Այս ոլորտի ընկերությունները զբաղվում են անշարժ գույքի գնման, վաճառքի և վարձակալության գործունեությամբ: Նրանք կարող են աշխատել ինչպես բնակարանային, այնպես էլ կոմերցիոն գույքերի հետ, ապահովելով գույքի գնահատման և կառավարման ծառայություններ:
Հաշվետու տարվա սկզբում Սուրեն Գրիգորյանը տարվա սկզբում ունեցել է 0 եվրո տարվա ավարտին 0.33, 0 դոլար, տարվա ավարտին 7.33 դոլար և 2,209,719 դրամ, տարվա ավարտին 40,472,752 դրամ։ Էլեկտրոնային դրամապանակներից մեկում տարվա սկզբում ունեցել է 3,348 դրամ, տարվա ավարտին այն կազմել է 2,000 դրամ, մեկ այլ դրամապանակում ունեցել է 8,886 դրամ, տարվա ավարտին կազմել է 7,000 դրամ։
Սուրեն Գրիգորյանը հաշվետու տարում եկամուտ է ստացել երկու աղբյուրից` Երևանի քաղաքապետարանից նա ստացել է 23,245,123 դրամ, որպես աշխատավարձ, իսկ Ֆինանսների նախարարությունից ստացել է 5,752,120 դրամ, որպես եկամտային հարկի վերադարձ։ Նա վարկի մարմանն ուղղված ծախսել է 6,217,470 դրամ։ Հաշվետու տարում ևս 3,912,480 դրամ է ծախսել, սակայն նպատակը նշված չէ։
Սուրեն Գրիգորյանի կինը հաշվետու տարվա սկզբում բանկրից մեկում, որպես ավանդ ունեցել է 600 հազար դրամ տարվա վերջում կազմել է 865,473.4 դրամ։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են տարվա սկզբում 69.55 դոլարը, որը տարվա վերջում կազմել է 40 դոլոր, 3,565,776 դրամ, որը տարվա վերջում կազմել է 5,214,832 դրամ և 100.93 եվրո, տարվա վերջում՝ 164 եվրո։
Նա եկամուտ է ստացել երեք աղբյուրից ընդհանուր՝ 11,739,700 դրամ, որից 2,183,197 դրամը Ֆինանսների նախարարությունից, որպես եկամտային հարկի վերադարձ, 68,353 դրամը Արդարադատության ակադեմիայից, որպես աշխատավարձ և 9,488,150 դրամը Կենտրոնական բանկից, որպես աշխատավարձ։
Նա որպես փոխառություն 2,394,000 դրամ է հանձնել «ՄիկՇին» ՍՊԸ-ին և 4,035,000 դրամ Անդրանիկ Վարդերեսյանին։





