«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք բոլորիս Երևանի՝ մեր սիրելի մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ։
Երևանը մեր տունն է, մեր պատմության, մշակույթի ու պետականության կենդանի վկայությունը։ Այն պետք է լինի ապահով, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի քաղաք՝ պահպանելով իր պատմական դիմագիծն ու շարունակաբար զարգանալով։
Երևանցիները խաղաղություն են ցանկանում։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի և Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների։
«Ուժեղ Հայաստանն» ամեն օր աշխատում է հանուն Ուժեղ Երևանի՝ Ուժեղ Հայաստանի մայրաքաղաքի։
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Երևան»։






