«Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ

14 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 12-ից մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրը», որին մասնակցում են հայ և թուրք լրագրողներ։ Այն կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Հայկական կողմից այն իրականացնում են «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը և «Արդյունաբերողների ու գործարարների միությունը», իսկ թուրքական կողմից՝ «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների (TEPAV) հիմնադրամը» և «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը՝ Եվրամիության աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում հայ և թուրք  լրագրողներն այցելել են Ստամբուլի Ումրանիե շրջանում գտնվող արդյունաբերական գոտի (Dudullu), ծանոթացել այդտեղ գործող ընկերությունների գործունեությանը և հանդիպել կառավարման խորհրդի նախագահ Բահրի Մուրաթ Օնայի հետ։

Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանի հետ զրույցում Մուրաթ Օնայն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու սահմանի հնարավոր բացմանը։ Օնայը նշել է, որ երբ բացվի հայ-թուրքական սահմանը, երկու երկրների արդյունաբերական ընկերությունները կարող են համագործակցել։ Բայց նախևառաջ պետք է ուսումնասիրվեն ու բացահայտվեն երկու երկրների ներուժը, թերություն կամ առավելություն ունեցող կողմերը։ Նա կարծիք է հայտնել, որ երկուստեք կարելի է շատ լավ համագործակցություն ստեղծել:

Մուրաթ Օնայը նաև նշել է, որ Dudullu-ի արդյունաբերական գոտու ընկերությունները պատրաստ են հայկական ընկերությունների հետ համագործակցել։

«Մենք սրա մեջ որևէ սահմանափակում չունենք: Այսինքն եթե սահմանները բացվեն Հայաստանի հետ, մեզ համար կարող է շատ լավ համագործակցություն լինել, քանի որ մեր հարևանն է»։

Օնայն ընդգծել է, որ կառավարությունները պիտի բացեն այս ճանապարհը։ Ըստ նրա՝ ժողովուրդների միջև խնդիր չկա ու հավելել է, որ արդյունաբերողների միջև էլ խնդիր չկա:

Օնայի բնորոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է և դրա բացումը անհրաժեշտություն է։ Նրա համոզմամբ՝ երկու ժողովուրդներն է ունեն դարավոր կապեր, ուստի սահմանները պետք է բացվեն։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Մարզերից եկող ավտոմեքենաները թողնել Երևանի մուտքի մոտ, շարունակել ճանապարհը ավտոբուսով․ սա Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի «հոյակապ» առաջարկն է՝ մայրաքաղաքում առաջացած տրանսպորտային ճգնաժամը...

Ընկերությունների կապարակնքումը խնդիր չէ, այլ հանցագործություն․ Արամ Օրբելյան 

Կնքված ընկերությունները ոչ թե խնդիր են, այլ հանցագործություն։ Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ ՀՀ...

Նիկոլ Փաշինյանի միահեծան, բռնակալական նկրտումները պետք է սանձել․ Արթուր Խաչատրյան 

  ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց քննիչ հանձնաժողով ստեղծել։ Մենք դա համարում ենք խայտառակություն։ Սա հարված է ազգի ինքնությանը, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է, կա և, վստահ եմ, կմնա որպես մեր...

Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով

Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով

Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, ArmeniaSputnik–ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ կառավարության հետ հանդիպումից հետո  Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։...

Փաշինյանի ղեկավար Ալիևի անձնական վրեժխնդրությունն է․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

«Նիկոլ Փաշինյանին ինչո՞վ է խանգարում Ռոբերտ Քոչարյանը։ Դա անձնական, քաղաքական վրեժխնդրությո՞ւն է։ Ինչո՞ւ է Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դիրքորոշումը նման խիստ կամ կոշտ»,- մամուլի ասուլիսի...