«Այնպիսի տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները, երբ գալիս են զեկուցելու, ոչ թե մտածում են՝ էլ ինչ հարցի կարող եմ պատշաճ կերպով պատասխանել, այլ մտածում են՝ ինչ անեմ, որ չպատասխանեմ, խուսանավեմ։
Կոնկրետ հարց եմ տալիս՝ ի՞նչ պատասխանեցիք, տիկի՛ն փոխնախարար։ Ասում եք՝ կամ մի հատ բառ եք օգտագործում՝ «դիմել են կամովին»։ Բա կարո՞ղ էր լիներ՝ ոչ կամովին, հա՞։
Սիրելի՛ հայրենակիցներ, պոտենցիալ շահառուներից վեցից մեկն է դիմել երեք տարվա ընթացքում։ Լավ, կառավարությունը չպե՞տք է մի հատ անդրադառնար՝ ինչն է պատճառը, որ վեցից մեկն է ընդամենը դիմում։ Հարցնեմ՝ լավ, վեցից մեկը դիմել է, իսկ մյուս հինգը՞։ Ենթադրենք՝ հինգը չեն դիմել։ Լավ, չպե՞տք է անդրադառնալ, հասկանալ՝ փոփոխության կարիք կա՞։
Ես ի՞նչ եմ հարցնում։ Լա՞վ եք արել՝ ասեմ՝ պետք չէ անդրադառնալ։ Ի՞նչն է եղել, որ փոխվել է ծրագրի մեջ։ Ի՞նչ պատասխան ստացանք։ Որևէ պատասխան չստացանք»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




