«Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝ թե՛ այստեղ ներկաներին, թե՛ բացականերին՝ մեր կողքին կանգնելու և մեր գաղափարները սատարելու համար։
Մեր ասած գաղափարները մեր անձնականը չեն, մեր տնից չենք բերել, ոչ էլ ինչ-որ անձնական բան ունենք այդ գաղափարների մեջ։ Մեր գաղափարը մեր ընդհանուր ազգի, ժողովրդի՝ այս համաշխարհային քաղաքական թատերաբեմում որպես տեսակ, որպես մարդիկ, որպես ազգային տեսակ գոյություն ունենալու կենսական նախապայմանն է։ Հայ մնալու, հայկական մնալու, պետություն ունենալու, պետականություն ունենալու կենսական նախապայմանն է։
Այն, ինչ սանձազերծվել է մեր դեմ, և այն, ինչ տեղի է ունենում, մեր տեսակի, մեր էության, մեր պետականության դեմ է։ Այդ ամենը քայքայելու, քանդելու, թրքական էքսպանսիայի ենթարկելու քաղաքականություն է, որի դեմ մենք՝ մեր գաղափարակիցներով, մեր թիմով, մեզ սատարող ժողովրդի զանգվածով, տարիներ շարունակ պայքարում ենք»,- այս մասին Դվին համայնքում իրականացվող քարոզարշավի շրջանակում հայտարարեց Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




