ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico

12 Հոկտեմբերի, 2026

ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կթիրախավորի Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը, այդ թվում՝ հրթիռների արտադրությունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրել է Politico-ն։

Նրանց տվյալներով՝ սահմանափակող միջոցները կգործեն երեք տարի։ Հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կշարունակեն քննարկել նաև ռուսաստանցի զբոսաշրջիկներին և նախկին զինվորականներին վիզաների տրամադրումը սահմանափակելու, ինչպես նաև ԵՄ տարածքում ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժը սահմանափակելու հնարավորությունները, հայտնել են աղբյուրները։

ԵՄ իշխանությունները նախատեսում են պատժամիջոցների նոր փաթեթում ներառել շուրջ 1,6 հազար ֆիզիկական և իրավաբանական անձի, նշում է պարբերականը։

Մոսկվան բազմիցս հայտարարել է արևմտյան միակողմանի պատժամիջոցների անօրինականության և անարդյունավետության մասին։ Հուլիսի 27-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հարմարվել է եվրոպական պատժամիջոցներին և գիտի, թե ինչպես ապրել ու զարգանալ դրանց ճնշման պայմաններում։

Նմանատիպ նյութեր

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կբերվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կբերվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Ադրբեջանցի զինվորի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին «yerevan.today»-ին հայտնում են Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:...

Կարո՞ղ է իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին 

  «ՔՊ-ականներ, ընդդիմությունն ասում է՝ մի՛ թալանեք քաղաքացու հարկերը, մի՛ զբաղվեք թալանչիությամբ։ Պարզ հաշվարկ անեմ։ 2026 թվականի մայիսի 27-ի կառավարության որոշմամբ՝ 1,8 միլիարդ դրամ պետական վարկ եք տալիս 1 տոկոսով, մի հատ էլ 7,9...

Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ

Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես...