Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

7 Հոկտեմբերի, 2026

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

«Հարգելի՛ գործընկերներ,

Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական կոչով։

Արդեն գրեթե երեք տարի է, ինչ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների դատավարություններն անցկացվում են դռնփակ։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում նրանց ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի վերաբերյալ։

Գրեթե մեկ տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելված է այցելել կալանավորված անձանց։ Անցնող երեք տարիների ընթացքում ոչ մի միջազգային դիտորդական առաքելություն կամ չեզոք կողմ չի կարողացել տեսակցել նրանց։

Խնդիրն ուղղակիորեն վերաբերում է մեր կազմակերպության մարդասիրական առաքելությանը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մարդկային արժանապատվությունը և մարդասիրական սկզբունքները։

Կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն հրավիրել Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ պարբերությունների վրա։ Դրանք կոչ են անում Վեհաժողովին մշակել ազատազրկված անձանց գործերի դիտարկման շրջանակ։

209-րդ պարբերությունը մասնավորապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Այս համատեքստում կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդասիրական այցը Բաքու կարող է լինել այս հանձնառությունների կոնկրետ դրսևորումը։

Պաշտոնական նամակով այս հարցը արդեն բարձրացրել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առջև՝ խնդրելով նրանց անձնական աջակցությունը նման այցը հնարավոր դարձնելու համար։

Կցանկանայի ընդգծել՝ սա քաղաքական բանակցություն չէ։

Նպատակը շատ հստակ է՝ գնահատել պահվող անձանց մարդասիրական և մարդու իրավունքների վիճակը և համոզվել, որ մեր Վեհաժողովի կողմից ընդունված սկզբունքները գործնականում կյանքի են կոչվում։

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ անձամբ և միայնակ մեկնել Բաքու։

Եթե ԵԱՀԿ-ի այլ խորհրդարանականներ ցանկանան միանալ ինձ, ես միայն կողջունեմ նրանց մասնակցությունը։

Ուստի՝ կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կազմակերպել մարդասիրական այց Բաքու և ապահովել պատվիրակության անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի անհրաժեշտ երաշխիքները։

Հարգելի՛ գործընկերներ,

Եկե՛ք դրսևորենք բարի կամք և հանձնառություն։

Եկե՛ք մեր սկզբունքները վերածենք կոնկրետ գործողությունների։

Համոզված եմ, որ նման այցը կարող է դառնալ վստահության ամրապնդման կարևոր միջոց և քայլ դեպի իրական խաղաղության գործընթաց։

Շնորհակալություն»։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Ավագ դպրոցի աշակերտների իրականացրած բողոքի գործողությունների մեկնարկից ի վեր Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 6600 մարդու, տուժածների թիվը գերազանցել է հազարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է երկրի ներքին գործերի...

Խոշոր վթար՝ 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ

Խոշոր վթար՝ 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Ford», «Opel Vectra» ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն...

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցնում է, թե ինքը ի՞նչ է զիջել։ Այս ցանկը ներկայացրել եմ 2025 թվականի մարտին։ Սա Փաշինյանի հիմնական զիջումների ոչ ամբողջական ցանկն է։ Ճիշտ կլինի ամեն անգամ այդ հարցը հնչեցնելուց...

Երեկվանից ստանձնել եք հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը․ Գրիգորյանը՝ Փաշինյանին

Երեկվանից ստանձնել եք ադրբեջանցու՝ հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք և ոչ թե Ադրբեջանի։ Հետևաբար, ավելի հետաքրքրված պետք է լինեք...

Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  «Ինչի՞ եք այսքան նյարդային, այս թեմայից ինչի՞ եք սենց նյարդայնանում․ ադրբեջանցին եկել է, կրակել է հայ ընտանիքի վրա, հայ կնոջը վիրավորել է, եկել եք ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա, քանի անգամ ասենք։ Ութ տարի անում եք՝...