Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

4 Հոկտեմբերի, 2026

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։

Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին։

Հայերեն թարգմ․
30․09․2026
ՊՐՆ․ ՊԵՐԵ ԽՈԱՆ ՊՈՆՍ ՍԱՄՊԻԵՏՐՈ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊՐՆ․ ՌՈԲԵՐՏՈ ՄՈՆՏԵԼԼԱ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊՐՆ ԼՈՒԻՍ ՄԻԳԵԼ ԴԱ ԳՐԱՍԱ ՆՈՒՆԵՍ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՊՐՆ ՄՊԱՆԶՈՒ ԲԱՄԵՆԳԱ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂ

Հարգելի՛ պարոնայք,
Ձեզ եմ դիմում որպես ԵԱՀԿ ԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամ և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական դիմումով։
Արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում, փակ դռների ետևում տեղի են ունենում հայ ռազմագերիների և այլ հայազգի կալանավորված անձանց դատավարությունները։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված հատվածական տեղեկատվությունն, ինչպես նաև ընտանիքների հետ սահմանփակ հեռախոսազրույցները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում պահվող հայ պատանդառված անձանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ։

Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ միջազգային մարդասիրական այց չի թույլատրվել։ Արդեն մեկ տարի է կալանավորված անձանց մոտ արգելված է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցը։ Ողջ ընթացքում հայ ռազմագերիներին և պատանդներին այցելելու հնարավորություն չի ունեցել նաև միջազգային որևէ դիտորդական մարմին կամ երրորդ չեզոք կողմ։

Այս իրավիճակն անմիջականորեն առնչվում է ԵԱՀԿ խորհրդարանական կառույցի՝ մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության և մարդասիրական սկզբունքների պաշտպանությանն ուղղված կանոնադրական պարտավորություններին։
Այս առնչությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2025 թ․ Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերի վրա, որոնցով կոչ է արվում ԵԱՀԿ ԽՎ-ին մշակել ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկման և դրանց վերաբերյալ բարձրաձայնման շրջանակ, այդ թվում՝ նրանց պաշտոնական այցելությունների և նրանց վիճակի ստուգման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի միջոցով։

209-րդ կետը մասնավորապես կոչ է անում ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանությունը և ընդգծում է ռազմագերիների և այլ կալանավորված անձանց նկատմամբ արդար և մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։
Կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից կազմված մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ այս հանձնառությունների կոնկրետ և նշանակալի դրսևորումը։
Ըստ այդմ,
խնդրում եմ աջակցել և նպաստել նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանավորված անձանց հետ հանդիպելու և նրանց հումանիտար ու մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու նպատակով։
Այս առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ սկզբունքներին։

ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԱԵՎ ԱՆՁԱՄԲ ԵՎ ՄԵՆԱԿ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ։

Չափազանց կարևոր է ընդգծել, որ սա քաղաքական նախաձեռնություն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է վստահության ձևավորման և իրական խաղաղության գործընթացի ուղղությամբ կարևոր ու կոնկրետ քայլ դիտարկվել։
Հետևաբար, խնդրում եմ, որ այցը կազմակերպվի որպես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտություն։
Միաժամանակ ակնկալում եմ Ձեր անձնական ներգրավվածությունն ու աջակցությունը՝ առաքելության անդամների համար անվտանգ մուտքի, անվտանգության ապահովման և վերադարձի անհրաժեշտ երաշխիքների ձեռքբերման գործում։
Նախապես շնորհակալություն Ձեր արագ արձագանքի և դրա իրականացմանն ուղղված բոլոր ջանքերի համար։

Հարգանքով՝
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՀ ԱԺ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

 

 

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ, և անհրաժեշտ է աշխատել երկու երկրների հետ սահմանների սահմանազատման և սահմանազատման ուղղությամբ։ Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ժամանակ...

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ոտքը փրկեն, Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը։ «Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր...

Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան

Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան

Ինչպես ֆեյսբուքյան գրառումով դիպուկ նկատել էր գործընկեր Կարպիս Փաշոյանը, Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն։ Այդ մասին գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը; «Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու...

Վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մահացել է

Վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մահացել է

Հոկտեմբերի 1-ին Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով, մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մահացել է։ «Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին․․․»,-գրված է Այնթապի թիվ մեկ դպրոցի...

Միրզոյանը Իրան է մեկնում

Միրզոյանը Իրան է մեկնում

Արարատ Միրզոյանն Իրան է մեկնում. հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով նա կգտնվի ԻԻՀ–ում։ Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցի օրակարգում են Հայաստան-Իրան...