Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

2 Հոկտեմբերի, 2026

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեց, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին, որից հետո ԱԱԾ-ն հաստատել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:

Դատախազությունից նախօրեին հայտնել էին, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել...

Ո՞վ այլևս չի ստանա թաղման նպաստ․ կառավարությունը փոխում է գործող կարգը

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց։ Պահանջում են կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցի հանցագործին։ Նրան չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում...

Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ գնա. Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ գնա. Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ արդյոք երկիրը կկարողանա՞ իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը վաճառել Եվրամիության շուկայում։ Գրում է Ռիա Նովոստին: «Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր են...

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Փաստորեն խայտառակ միջադեպ էր երեկ, ադրբեջանցին երեխեքը պատանդ էր վերցրել , մայրը ռուկոպաշնի էր մտել երեխեքը փրկելու համար, վիրավորում է ստացել ու երեք մատ կորցրել։ Առնվազն 4 անմեղ զոհ կարող էինք ունենալ։ Ու չասես, գյուղապետ,...