«44-օրյա պատերազմի մասին ես ամենատարբեր հարթակներում հինգ տարի անընդհատ խոսել եմ դրա մասին։ Այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել։ Այսինքն՝ որևէ թեմա ես ավելի շատ չեմ խոսել՝ սկսած Քննիչ հանձնաժողովից, էլ չեմ ասում՝ Ազգային ժողովում ելույթներում և այլն։
Եվ, ի վերջո, մենք նաև պետք է արձանագրենք։ Հիմա մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որ մենք անընդհատ դրան չենք անդրադառնում, հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև, կարծում եմ, 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա։
Երկրորդը՝ մենք, գիտեք, որ Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր ենք սահմանել։ Եվ դա նրա համար է, որպեսզի չստացվի, որ տարբեր կերպ ենք վերաբերվում Հայրենիքի համար զոհված մեր քույրերին և եղբայրներին»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






