Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

30 Սեպտեմբերի, 2026

«Նարեկ Կարապետյանը՝ Ուժեղ Հայաստանի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը, խոսում է արցախցիների իրավունքի մասին՝ իրենց տուն վերադարձի իրավունքի մասին, միաժամանակ ավելացնում, որ դրա համար պետք է անցնենք շատ երկար աշխատանքային ճանապարհ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով։

Այո, արցախցիները ունեն իրենց ՏԱՆ իրավունքը, բայց դրա զարգացումն ու իրացումը պահանջում է շատ մեծ ու բարդ աշխատանք, ու դրա մասին պետք է խոսել բաց ու ազնիվ։ Իրավիճակը հատկապես բարդացրել է այն, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն հրաժարվել է այդ իրավունքի պաշտպանության սուբյեկտ լինելուց, այլ այդ իրավունքի պաշտպանությունը հռչակել է «պատերազմահենություն»։ Հանրությանը դա մատուցվում է, թե իբր այդպես ապահովվում է խաղաղություն։ Իրականում, այդտեղ չկա պատերազմի առարկա։ Այդպես ընդամենը Նիկոլ Փաշինյանն իր համար ապահովել է նախընտրական բովանդակություն, առանց որի նա ամենախնդրահարույց ու հեղհեղուկ շանսն անգամ չէր ունենա 2026 թվականին։

Նրա հյուսած այդ ցանցից դուրս գալը լինելու է շատ բարդ, առաջին հերթին հենց այն պատճառով, որ շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Նիկոլ Փաշինյանը։

Բայց կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը այդ մասին բաց խոսեն առաջին հերթին հանրության հետ, իրենց ընտրողների հետ, որպեսզի կարողանան նաև այդ խոսակցության հիմքով ձևավորել խոսակցություն արդեն միջազգային դերակատարների, ու նրանց միջոցով նաև՝ Ադրբեջանի հետ։

Այդ տեսակետից, Նարեկ Կարապետյանի արտահայտած մոտեցումը կարևոր է։ Միևնույն ժամանակ, այն պետք է ստանա քաղաքական ինստիտուցիոնալացում»։

Նմանատիպ նյութեր

Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ»

Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ընթացք կտան ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումների հետ կապված։ Դատախազությունը սկսել է ուսումնասիրություն, ու չի բացառվում՝ գործը հասնի քրեական վարույթին ու...

ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»

ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ուսուցիչներ մեզ ահազանգել էին, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը իրենց դիմումները, այսինքն մեկ տարվա կտրվածքով անորոշ է մնում իրենց ատեստավորման ճակատագիրը։ Ատեստավորման դիմումները, ինչպես հայտնի...

Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկության ժամանակ առգրավվել են հյուրերի իրերը. «Ժողովուրդ»

Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկության ժամանակ առգրավվել են հյուրերի իրերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և այս օրերին կալանավորված անձանց քրեական գործերով։ Մասնավորապես, նախաքննական մարմինը, երբ քրեական վարույթի շրջանակներում մտել է տարբեր անձանց տուն խուզարկության, վերոնշյալ...

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի և ռուսական ռազմանավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ռուսաստանը ուղղաթիռի...

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Դուք շատ շուտով կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թրամփը իր ելույթում հայտարարել էր, որ վերջին ամերիկյան...