Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է մինչև 100,000 լարի տարեկան եկամուտ ունեցող անձանց. փոփոխություններն անցել են վերջնական ընթերցմամբ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նախորդ իշխանությանը մեղադրելով տեսախցիկների ու տարբեր վճարների միջոցով ժողովրդին թալանելու համար։
Այդուհանդերձ, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք աճեց թե՛ տեսացիկների թիվը, թե՛ աստղաբաշխական մեծության հասավ «կարմիր գծերի» վճարը, թե՛ աղբահանության վճարը, որը Երևանում հաշվարկվեց անտրամաբանական կերպով՝ ըստ մակերեսի, թե՛ գույքահարկը, որը միայն 2021-2025թթ․ բնակարանների ու հասարակական տարածքների համար աճեց ավելի քան երեք անգամ և դեռ շարունակում է աճել անտրամաբանական կերպով»։






