Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

30 Սեպտեմբերի, 2026

ՔՊ-ն որոշել էր 2026 թվականն «արդար» սկսել և հենց տարվա սկզբին՝ հունվարի 22-ի կառավարության նիստում, որոշում ընդունեց սահմանափակելու պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։

Որոշումն ընդունեցին, բայց իրագործել, իհարկե, չէին պատրաստվում։

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, համացանցում բացահայտվեց 1998 թվականի արտադրության, 300 հազար դրամ արժեցող, բայց 2 միլիոն դրամ եկամուտ բերող «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որը պարզվեց, ոչ թե «համբալի» մեքենա է, ինչպես կասեր Տիգրան Ավինյանի հայրը, այլ խոշոր շահում ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբոր համար։

Մասնավորապես, մամուլը բացահայտել էր, որ Սիսիան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Տիգրան Համբարձումյանը իր 1998 թվականի արտադրության «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերել 2025 թվականին 300․000 դրամով, 1 միլիոն 990 հազար դրամով վարձակալության է հանձնել «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Ավելին՝ շատ հետաքրքիր զուգադիպությամբ, պետական գնման մրցույթին մասնակցել է միայն Տիգրան Համբարձումյանը։ Նրա պատգամավոր եղբայրը մի բան էլ արդարացնում է, թե՝ եղբայրը լավություն է արել համայնքին, որովհետև ուրիշ ոչ մեկը նման բան չէր անի։

Սա, իհարկե, ոչ առաջին և ոչ էլ, վստահաբար, վերջին դեպքն է․․․

Մամուլը վերջերս բացահայտեց, որ 2026 թվականի մայիսին Սիսիանի համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Որոտան կինոթատրոնի դիմացի հատվածը բարեկարգելու համար։ Մրցույթին մասնակցել էր մեկ ընկերություն՝ «Առաքել» ՍՊԸ-ն, որի հետ համայնքապետարանը կնքել էր 56.9 մլն դրամի պայմանագիր։

Գուցե «անհավատալի» թվա, բայց «Առաքել» ՍՊԸ-ն պատկանում է Սիսիան համայնքի ՔՊ-ական համայնքապետ Հովսեփ Առաքելյանի ծնողներին։

Առաքելյանի՝ Սիսիան համայնքի ղեկավար դառնալուց հետո ընկերությունը համայնքի հետ կնքել է երեք պայմանագիր՝ ընդհանուր՝ 85 մլն 805 հազար դրամի։

Մեկ այլ, առավել ուշագրավ դեպք․

Երբեմնի ընդդիմադիր, այժմ ՔՊ-ական Առուշ Առուշանյանի ազգականին պատկանող «Բեսթ ռոուդ» ՍՊԸ-ն այս տարվա մարտի 19-ին 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիս համայնքի հետ՝ մասնակցելով համայնքի հայտարարած բաց մրցույթին, որին կրկին այլ մասնակից չի եղել։ Ընկերությունը 2019 թվականի հունիսի 13-ին հիմնադրել է Հայկ Բաղդասարյանը և մինչ օրս 100% սեփականատերն է։ Այս գնումը ևս բացահայտել էր մամուլը։

Բաղդասարյանն Առուշանյանի հորեղբոր թոռն է, բայց համաձայն տեղեկությունների՝ ընկերության փաստացի սեփականատերն Առուշանյանն է։

Սյունիքից տեղափոխվենք Վայոց Ձոր․․․

Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, ՔՊ կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ Համաձայն հրապարակումների՝ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին։

«Էմ էյ շին» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականտերը Խաչիկ Ասատրյանն է՝ ՔՊ-ական փոխհամայնքապետի հայրը։

Պետական միլիոնների այս պատմությունը, սակայն, համայնքապետարաններով չի ավարտվում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մամուլը բազմիցս է անդրադարձել։ Այդ հրապարակումներից մեկով՝ նրա մոր՝ Մարգուշ Վարդանյանի հետ փոխկապակցված ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ դստեր ղեկավարած գերատեսչությունից։ Խոսքը վերաբերում է «Արֆարմացիա» ընկերությանը, որտեղ նախարարի մայրը 31 տոկոս բաժնեմաս ունի։

2025 թվականին «Արֆարմացիա» ընկերությունը պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր վճարումներ՝ առողջապահական նյութերի և դեղերի մատակարարման շրջանակում։ Պատվերների ընդհանուր գումարը կազմել է 80 միլիոն դրամ։

Նշենք, որ նախարարն այստեղ կոռուպցիոն ռիսկեր կամ շահերի բախում չի տեսել։

Չմոռանանք, իհարկե, Էջմիածնի նախկին ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանին, ով տենդերներ էր շնորհել սկեսուր-սկեսրայրին։ Ինչպես նաև չմոռանանք հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին, որը տենդերներ էր նվիրել քեռուն և արդեն որպես պատգամավոր ԱԺ ամբիոնից գովերգել քեռուն։

Փաստերը բազմաթիվ են և ցույց են տալիս, որ ինչպես ՔՊ-ի բազմաթիվ այլ «բարեփոխումներ», այս մեկը ևս մնացել է թղթի վրա։ Պաշտոնյաների և նրանց ընտանիքների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին սահմանափակելու որոշումը, կարծես, հերթական անգամ քաղաքացիների աչքերին թոզ փչելու համար ընդունված քայլ էր։

Որոշումը կա, բայց պետական միլիոնները շարունակում են մտնել ՔՊ-ականների կամ նրանց հետ փոխկապակցված շրջանակների գրպանները։

Աննա Գորգինյան

Նմանատիպ նյութեր

«Քարթինգը նաև ճանապարհային անվտանգության դպրոց է»․ մասնագետները՝ սպորտի կարևորության մասին

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...

669 անձ, որոնցից 20-ը՝ պրոֆեսիոնալ մարզիկ, զրկված են մարզվելու հնարավորությունից․ Ռոդիոն Կռիլով

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...

Մոտ մեկ շաբաթ է անցել․ ավտոսպորտի խնդրի լուծման ուղղությամբ դեռ առաջարկ չկա․ Ռոդիոն Կռիլով

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում փամփnւշտների գործարան է հիմնում

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում փամփnւշտների գործարան է հիմնում

Ադրբեջանում անցկացվում է «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է Թուրքիայի կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը։ Նա հարցազրույց է տվել թուրքական «TRT Haber» պետական հեռուստաալիքին և...

Play City-ի 100-ից ավելի աշխատակից այս պահին անգործ է և ունի ֆինանսական խնդիներ․ Էդգար Կույումչյան

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...