Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. «Հետք»

19 Օգոստոսի, 2026

Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

«Էմ էյ շին» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականտերը Խաչիկ Ասատրյանն է։

2026-ի ապրիլին ընկերությունն առաջին պայմանագիրն է կնքել համայնքապետարանի հետ։ Գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթելուց հետո «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 5.4 մլն դրամի պայմանագիր։

2026-ի հունիսի 9-ին, 12-ին և 26-ին, օրերի տարբերությամբ, «Էմ էյ շին» ՍՊԸ-ն երեք պայմանագիր է կնքել Արենիի համայնքապետարանի հետ։

Մայիսին համայնքապետարանը երկու չափաբաժնով մրցույթ էր հայտարարել Ռինդ և Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծի կառուցման համար։ Երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչվել «Էմ էյ շին» ՍՊԸ-ն։ Հունիսի 9-ին ընկերության հետ կնքվել է 43.3 մլն դրամի պայմանագիր։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ  գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ

Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը: Այս մասին yerevan. today-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Դեպքի շրջանակներում կան ձերբակալվածներ։ Օպերատիվ-հետախուզական...

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել է հանքարդյունահանման աշխատանքներ. ՔԿ

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել է հանքարդյունահանման աշխատանքներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Աշխարհաքաղաքական գործ N1»․ ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Աշխարհաքաղաքական գործ N1»․ ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ

ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ

«ԱՄՆ-ն Ֆեյրֆորդի բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները, հայտնում է Ռիա նովոստին, հղում անելով՝ The Wall Street Journal-ին։ «ԱՄՆ-ն դուրս է բերել իր բոլոր ռմբակոծիչները։ Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ...