Ռուսաստանը խստացրել է կանխիկ ռուբլիների արտահանումը Հայաստան

29 Սեպտեմբերի, 2026

Ռուսաստանը սեպտեմբերի 29-ից խստացրել է կանխիկ ռուբլիների արտահանման կանոնները Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ։ Ըստ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրի՝ ֆիզիկական անձանց արգելվում է Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան արտահանել 1 միլիոն ռուբլուց ավելի գումար, հայտնում է The Moscow Times-ը։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանափակումը գործում է՝ անկախ գումարի չափից։

Արգելքը խախտելու դեպքում ֆիզիկական անձից կարող է առգրավվել 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարը, իսկ կազմակերպությունից կամ ԱՁ-ից՝ արտահանվող ամբողջ կանխիկ գումարը։

Բացառություն է նախատեսված այն ուղևորների համար, որոնք գումարը արտահանում են կառավարության սահմանած միջազգային օդանավակայաններով և կարող են բանկային փաստաթղթերով հաստատել, որ ամբողջ գումարը հանել են իրենց հաշվից։

Դեռ ապրիլին Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներ ֆիզիկական անձանց կողմից 100 հազար դոլարին համարժեքից ավելի կանխիկ ռուբլու արտահանման արգելք էր սահմանել։ 1 միլիոն ռուբլու նոր սահմանաչափը նշանակում է թույլատրելի գումարի ավելի քան ութապատիկ կրճատում՝ նախկինում գործող շեմի համեմատ։

Նմանատիպ նյութեր

19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա

19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա

Նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 20:50-ի սահմաններում  Ջաջուռ բնակավայրում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Զաքարիա Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։ Ինչպես հայտնում է...

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Երկրորդ միջին քաշային կարգում կայացած մենամարտը տեղի է ունեցել Մոնրեալում անցկացված բռնցքամարտի երեկոյի շրջանակում։ Մենամարտի իններորդ ռաունդի ավարտին Բազինյանը տապալել է մրցակցին, սակայն մրցավարը նոկդաուն չի արձանագրել։ Հաջորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ստիպել...

8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին շրջանում ուսուցիչների դեմ հարուցվող վարույթների, ծնողների բողոքների ու դպրոցներում տեղի ունեցող միջադեպերի մասին լուրերն իրար հերթ չեն տալիս։ Մի օր ուսուցչի ու աշակերտի միջեւ կոնֆլիկտի մասին ենք լսում, մի օր՝ դասարանում նկարահանված...

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի...

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները։ Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80...