2 օրից հոկտեմբերն է, սակայն հունիսի կարկտահարության վնասները դեռ չեն հրապարակվել. լրագրող

29 Սեպտեմբերի, 2026

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2 օրից հոկտեմբերն է, սակայն հանրապետական հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները․

Հունիսի 19-20-ը կարկուտը մեծ վնասներ է հասցրել սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր, Ոսկեվան, Կոթի, Բաղանիս, Ջուջևան գյուղերին։ Խոշոր, հավի ձվի չափ, անկանոն տեսքով, ելուստներով կարկտահատիկներն ավերել են բանջարանոցներ, այգիներ, խաղողի վազեր, ծակել տների, անասնագոմերի, տներին կից սարայների ու այլ շինությունների ասբոշիֆերյա ծածկեր, վնասել դրսում կայանած ավտոմեքենաներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հարցում եմ արել այդ կարկտահարության վնասների չափի մասին։

Նախարարությունից հայտնել են․

«2026թ․ հունիսի 19-20-ը Իջևան և Նոյեմբերյան համայնքում կարկտահարության վնասների հետ կապված բնակիչների դիմումների հիման վրա, արտակարգ իրավիճակների հետևանքներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, վնասները հաշվառվել և ներկայացվել են հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։

Արտակարգ իրավիճակների հետևանքներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունն ամփոփում և հրապարակում է արտակարգ իրավիճակների հետևանքներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը»»։

Նմանատիպ նյութեր

Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։ Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը,...

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։ Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական...

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»,-ֆեյսբուքյան տեսանյութին ուղեկցող...