Ունենք Արցախով կայացած տասնյակ նախկին պաշտոնյաներ, որոնց ձեն-ծպտունը չկա․ Աղվան Վարդանյան

28 Սեպտեմբերի, 2026

 

«Այն, որ այս իշխանություններն անշրջելի են թե՛ հակաարցախյան և թե՛ ընդհանրապես հակահայկական հարցերում, փաստ է, և իրենք գերկոնսոլիդացված են իրենց դիրքորոշումներում։ Նույն պատկերը չունենք արցախցիների պարագայում։ Բնական է՝ մանավանդ այս դժվար, ծանր իրավիճակում արցախցիներից նման մեծ մասշտաբների կոնսոլիդացիա ակնկալելն իրատեսական չէ։ Ընդհանրապես, միասնություն 100%-ով բնության մեջ չի լինում, բայց առնվազն այս խնդիրներում գոնե պետք է լինի շատ որոշակի, ինչպես ասեմ, հավաքականություն, անհատների համախմբում, իրապես վճռական մարդկանց գործոն, որը կստիպի նաև մյուսներին սթափվել։ Մենք ունենք Արցախի պետականության կայացման շնորհիվ, Արցախով կայացած տասնյակ ու տասնյակ նախկին պաշտոնյաներ, որոնց մեծ մասն այսօր Հայաստանում է, և որոնցից ձայն-ծպտուն չկա։ Բնական է, որ սա էլ է խնդիր, և այս հարցերն էլ պետք է դնել․ պետք է իմանանք՝ ով ով է, ով կա այս կռվի մեջ, ով՝ չկա»,- այս մասին «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սկսել են Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները։ Այն կարող է դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումը։ Այս մասին X...

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է և կա․ Հայաստանը լինելու է այդտեղ, իր տեղում։ Մենք չենք...

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած...

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին վտանգ կա, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանանա։ Երկու երկրների միջև համաձայնագիրը բռնի տեղահանման հետևանքներին վերաբերող որևէ դրույթ չի պարունակում, իսկ...

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների...