Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

22 Սեպտեմբերի, 2026

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը:

Մեկ և կես ամիս անց՝ հուլիսի 26-ին, արտերկրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը ՀՔԾ հրավիրվեց որպես վկա, սակայն նույն օրը նրան արդեն մեղադրանք առաջադրվեց ՔՕ 300.1 հոդվածով, իսկ ՀՔԾ-ն դատարանին միջնորդեց նրան կալանավորել։ Ըստ էության, նախագահ Քոչարյանը մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ին երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։

Փաստաբանները տարակուսած էին, քանի որ հոդվածը որով մեղադրանք առաջադրվեց, նոր սահմանադրությամբ գոյություն չուներ։ Այդ տարակուսանքը դարձավ Հայաստանի նորագույն պատմության ամենաաղմկահարույց իրավական վեճերից մեկը։ Խնդիրը վերաբերում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին, որով երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց «սահմանադրական կարգը տապալելու» համար՝ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների համատեքստում։ Փաստաբանները պնդում էին, որ հոդվածը գոյություն չունի. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ գործում էր 2003 թվականի խմբագրությամբ Քրեական օրենսգիրքը, որտեղ «սահմանադրական կարգը տապալելու» վերտառությամբ 300.1 հոդված ընդհանրապես չկար։ Այդ հոդվածն օրենսգրքում ավելացվել էր ավելի ուշ՝ 2009 թվականին, հետևաբար չէր կարող մեղադրանք առաջադրվել այն հոդվածով, որը ենթադրելի կատարվել էր ավելի վաղ։

Առաջին կալանքը եւ անձեռնմխելիության վեճը

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Վաչե Մարգարյանի, Քոչարյանի նկատմամբ կիրառեց կալանավորում։ Սա նախագահի առաջին կալանավորումն էր այս գործով։ Պաշտպանները նշում էին, որ չկա հիմնավոր կասկած, փախուստի վտանգ, քննությանը խոչընդոտելու հիմնավորում։ Նախագահ Քոչարյանի կալանքից մեկ օր անց մամուլի ասուլիսով հանդես եկան Երկրորդ նախագահի փաստաբանները և գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Վերջինս ասաց․ «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված և՛ մեղադրանքը, և՛ նրա կալանավորումը բացարձակ ապօրինի են։ Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է։ Եվ սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա։ ՀՔԾ վերաբերմունքը՝ Քոչարյանին ներգրավել որպես վկա, հետո արագ մեղադրանք առաջադրել, հետո արագ կալանավորել, ինձ թվում է՝ այս երևույթները խոսուն են, նույնիսկ մեկնաբանությունների կարիք չունեն»։ Վիկտոր Սողոմոնյանը նաև նշեց․ «Այս գործը որևէ կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ։ Կեղծ մեղադրանքներով դրվել է հստակ նպատակ՝ պարզապես հասնել Քոչարյանի կալանավորմանը։ Դուք մտածում եք՝ հիմա Մարտի 1-ն են բացահայտո՞ւմ։ Բացարձակապես, ուղիղ հետապնդում է իրականացվում»։

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Համաձայն դատավորի որոշման․ «Դատարաններն իրավասու չեն և չեն կարող քննարկել կարգավիճակից բխող արարքների համար Նախագահին, այդ թվում՝ պաշտոնաթող, կալանավորելու հարցը, քանի դեռ նա սահմանված ընթացակարգերի պահպանմամբ զրկված չէ անձեռնմխելիությունից»։ Դատարանի տրամաբանությամբ՝ Քոչարյանին վերագրվող գործողությունները կարող էին բխել նրա՝ որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից և նախագահի լիազորությունների իրականացումից։ Իսկ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգով անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց չէր իրականացվել։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, մեղադրանքը, սակայն, պահպանվեց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի բացառապես տարածաշրջանի պետությունների ուժերով. Իրանի նախագահ

Իրանի նախագահը հայտարարել է Եվրոպայի «պասիվության, բայց ոչ չեզոքության» մասին վերջին հակամարտության ընթացքում: Գրում է ԻՌՆԱ-ն: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի...

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերին․ ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերին․ ֆոն դեր Լայեն

Նյու Յորքում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Օրակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերն էին։ Փաշինյանն ընդգծել է ԵՄ աջակցությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ...

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ...

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու...

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի...