Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

21 Սեպտեմբերի, 2026

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Անկախության այս դարակազմիկ տոնի առիթով պետք է արձանագրենք, որ անկախությունը, այսինքն պետությունը ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք, որովհետև մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը, կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը, մեր պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, ու մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու ճանապարհով»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում արձանագրվել են կարևոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն աջակցելուն։ Այս արդյունքները Հայաստանի...

Մեծ Բրիտանիան ողջունում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը. Դունկան Նորման

Մեծ Բրիտանիան ողջունում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը. Դունկան Նորման

Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը՝ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։ Նրա խոսքով՝ դա ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

Խորհրդարանում ճեպազրույցով է հանդես գալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյյանը։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի տնային կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...