Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

21 Սեպտեմբերի, 2026

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածե;՝  Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։

«ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավորում Հայաստանի Հանրապետւթյանը, աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։

Անկախ Հայաստանի Հանրապետությունը մեր մեծագույն ձեռքբերումն է, որը ծնվել է մի ամբողջ ազգի՝ այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի ձգտումներից, զոհողություններից և վճռականությունից։

Այսօր՝ Արցախի ողբերգական հայաթափումից երեք տարի անց, մեզ առավել քան երբևէ միասնություն է անհրաժեշտ. ոչ թե միակարծություն, այլ միասնություն՝ մեր հիմնարար ազգային շահերի, մեր հայրենիքի անվտանգության, ինքնիշխանության և ժողովրդավարական ապագայի շուրջ։

Քաղաքական տարաձայնությունները բնական են ցանկացած ժողովրդավարական հասարակությունում։ Սակայն դրանք երբեք չպետք է դառնան պատճառ հայերին միմյանց դեմ հանելու կամ ​​ Հայաստանի հասարակության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սփյուռքի միջև արհեստական ջրբաժաններ ստեղծելու համար։

Ոչ մի կառավարություն, անկախ իր քաղաքական կողմնորոշումից, չպետք է պառակտի մեր ազգային կյանքի այս կարևորագույն բաղադրիչները։ Մենք պետք է կարողանանք տարբեր կարծիքներ ունենալ՝ միաժամանակ մնալով միասնական այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք վեր են քաղաքական շրջափուլերից. դրանք են՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանումը, հայերի հիմնարար իրավունքների պաշտպանությունը և Հայաստանի ու Սփյուռքի միջև կապերի ամրապնդումը։

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբ միասնական ենք եղել, ցուցաբերել ենք մեր թվաքանակից շատ ավելի մեծ ուժ։ Հակառակ դեպքում, երբ ներքին պառակտումները թուլացրել են մեր ազգային համախմբվածությունը, այլոք կարողացել են օգտվել այդ պառակտումներից՝ ի վնաս մեր հավաքական շահերի։ Ազգային միասնությունը չի նշանակում լռություն։ Այն չի նշանակում հրաժարվել քաղաքական բանավեճից կամ ժողովրդավարական տարաձայնություններից։ Այն նշանակում է հրաժարվել հայ ազգին ինքնին մեր քաղաքական տարաձայնությունների մարտադաշտ դարձնելուց։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում՝ հանուն մեր ազգային իրավունքների ու շահերի պաշտպանության, ժողովրդավարական արժեքների, Հայաստան-Եվրոպա հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև հայ ժողովրդի միասնության ու արժանապատվության պահպանման։

Ուստի, անկախության այս օրը մեր ուղերձը միասնության, պատասխանատվության և հույսի ուղերձ է։

Թող Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ։

Թող հայ ժողովուրդը՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Սփյուռքում, լինի միասնական՝ պաշտպանելով մեր ազգային արժանապատվությունը, իրավունքներն ու ապագան»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...