Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել. «Հրապարակ»

17 Սեպտեմբերի, 2026

Բանակում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ողբերգական դեպքերից հետո հանրության շրջանում զայրույթը զսպելու համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է զորամասեր ու դիրքեր այցելել` սոցիալական ցանցերում հրապարակելով անակնկալ այցերի տեսանյութերը և փորձելով ցույց տալ, որ բանակում հետևողական աշխատանք է իրականացվում։

«Հրապարակի» տեղեկություններով՝ այդ «հետևողական աշխատանքի» շրջանակներում վերջին շրջանում Գեղարքունիքի մարզի մի շարք դիրքերում, որտեղ զինվորների սպանության դեպքերն ամենաշատն են, հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել։ Մեր զինվորական աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց փոխարեն դիրքեր են բարձրացնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներին՝ այսպես կոչված «մոբին», ինչպես նաև պայմանագրային զինծառայողներին։

Նույն աղբյուրի խոսքով՝ Վարդենիսի ուղղությամբ կան դիրքեր, որտեղ ժամկետային զինծառայողներին 20 օրից ավելի են պահում՝ երբեմն 24-28 օր։ Այժմ հրահանգվել է 14 օրից ավելի չպահել, քանի որ հասկացել են, որ երկարատև հերթապահությունը հանգեցնում է զինծառայողների հյուծվածության, ինչի արդյունքում դիրքերում քնում են եւ տարբեր միջադեպեր են լինում։
Սակայն մեզ հետ զրուցող զինվորականը նաեւ կարծում է, որ ժամկետային զինծառայողներին մոբով կամ պայմանագրայիններով փոխարինելը խնդրի համակարգային լուծում չէ։ Եթե անգամ լուծում է, ապա՝ ժամանակավոր, քանի որ վաղ թե ուշ ժամկետային զինծառայողները կրկին պետք է բարձրանան դիրքեր։

Նրա խոսքով` խնդրահարույց է նաև ժամկետայիններին ընդհանրապես դիրքերից զերծ պահելը, քանի որ զինծառայողը պետք է ծանոթ լինի դիրքային ծառայությանը, սահման պահելու կանոններին և համապատասխան պայմաններում ծառայություն իրականացնելու կարգին։ Որպեսզի ողբերգություններից խուսափեն, ժամկետայիններին դիրքեր հանելիս բավական է, որ նրանց հետ լինի սպայական կազմից գոնե մեկը կամ տարեց մեկ պայմանագրային զինծառայող։

Մեր տեղեկություններով, այս իրավիճակից դժգոհություն է առաջացել նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների շրջանում։ Խնդիր է առաջանում նաև նրանց թվաքանակի հետ կապված։ Մեզ հետ զրույցում հավաքի մասնակիցներից մեկը նշեց, որ ինքը ընդամենը ութ ամիս առաջ է զորացրվել պարտադիր զինծառայությունից, սակայն ստացել է ծանուցագիր վարժական հավաքի մեկնելու և ստիպված է եղել կրկին մեկնել ու սահման պահել։ «Երկու տարի ծառայելուց հետո, փաստորեն մեկ տարի էլ հանգիստ չեն թողնում»,– դժգոհեց նա։

 

Նմանատիպ նյութեր

Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիրների որոշման վրա․ Սաղաթելյան

Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիրների որոշման վրա․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրության փոփոխությունը  որպես ՀՀ ներքին օրակարգ ներկայացնելու գործը. ընդդիմությանը...

Կիբեռհարձակման հետևանքով Շվեդիայի սուպերմարկետներում սառցարաններում ջերմաստիճանը հասել է +55°C-ի

Կիբեռհարձակման հետևանքով Շվեդիայի սուպերմարկետներում սառցարաններում ջերմաստիճանը հասել է +55°C-ի

Շվեդիայի մի շարք սուպերմարկետներ ենթարկվել են կիբեռհարձակման, որի հետևանքով խափանվել են սառնարանային և սառցարանային համակարգերը։ Արդյունքում մեծ քանակությամբ սննդամթերք է փչացել։ Այս մասին հաղորդում է շվեդական SVT հեռուստաընկերությունը։ Հաղորդման համաձայն՝ որոշ...

8 տարի ի՞նչ եք ստուգել, որ չեք գտել, որ ձեր համար բիզնեսը փակել են. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին

  «Դուք ասում եք, որ մշակութային տրանսֆորմացիա են ապրում հարկ վճարողները։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց մշակութային տրանսֆորմացիա է ապրում նաև ՊԵԿ-ը։ Երբ դուք շարադրում էիք ՊԵԿ-ի իրականացրած բարեփոխումները, ամենակարևոր բարեփոխումը բաց...

Ջուր չլինելու պատճառով Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու

Ջուր չլինելու պատճառով Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու

Երկու շաբաթյա դպրոցական արձակուրդներից հետո, հիմա էլ պարզվում է, որ ջուր չլինելու պատճառով Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու, դասերն անցկացվելու են օնլայն։ Այս մասին Նոր նորք վարչական շրջանի դպրոցներից տեղեկացնում են ծնողներին։ Նշենք, որ...

«Ի դեպ»․  Փողոցային բարքե՞րն են մեղավոր, թե՞ փողոցից իշխանության եկածները

«Ի դեպ»․ Փողոցային բարքե՞րն են մեղավոր, թե՞ փողոցից իշխանության եկածները

Զոհ բանակում, դանակահարություն Երևանի փողոցներում, ծեծկռտուք ԱԺ-ում ․  առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս 3 իրողությունները ունեն մեկ ընդհանուր խորքային խնդիր։ Գանք սկզբից․ 2026 թվականի հունվարից մինչ օրս բանակում ոչ մարտական պայմաններում ունեցել ենք տասնյակ...