Լոռու մարզում ուժեղ կարկուտը մեքենաներ է վնասել

17 Սեպտեմբերի, 2026

Երեկ` սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր և Լոռի Բերդ համայնքների մի շարք բնակավայրերում տեղացել է ուժեղ կարկուտ, որի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, ցանքատարածություններ և բնակելի տների տանիքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղում, նախնական տվյալներով, ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է բնակելի տան վրա՝ վնասելով տան թիթեղյա տանիքը և լուսամուտը։ Ծառի մի մասը հենված է գազատար խողովակին։ Գազի արտահոսք տվյալ պահին չի արձանագրվել։

Նախնական տվյալներով՝ վնասվել են 6 տանիք, 11 ավտոմեքենա, ցանքատարածքներ և ծառեր։

Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի Պուշկինի փողոցի թիվ 100 հասցեում կարկուտի հետևանքով վնասվել են 6 քաղաքացիական և Տաշիրի ոստիկանության բաժնին ամրագրված 2 ծառայողական ավտոմեքենա։

Ահազանգեր են ստացվել նաև Ուռուտ բնակավայրից։

Վնասների վերաբերյալ տվյալները նախնական են և հետագա ուսումնասիրության արդյունքում կարող են փոփոխվել։

 

Նմանատիպ նյութեր

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել. «Հրապարակ»

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել. «Հրապարակ»

Բանակում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ողբերգական դեպքերից հետո հանրության շրջանում զայրույթը զսպելու համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է զորամասեր ու դիրքեր այցելել` սոցիալական ցանցերում հրապարակելով անակնկալ այցերի տեսանյութերը և փորձելով...

Մենք հիմա այն կկուն ենք, որն էլ ձագ չունի զոհաբերելու, ու սրանք բմբուլ-բմբուլ պոկում, տալիս են․ Մանթաշյան 

Մենք հիմա այն կկուն ենք, որն էլ ձագ չունի զոհաբերելու, ու սրանք բմբուլ-բմբուլ պոկում, տալիս են․ Մանթաշյան 

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի թեման շարունակում մնալ իշխանության օրակարգում, ի՞նչ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը, և ինչպիսի՞ն է Տիգրանաշենի վերաբերյալ իշխանության մոտեցումը։ Զրուցել ենք նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման և...

Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ

Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ

Ջավախահայ գործիչները բաց նամակ են հրապարակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ Մենք՝ ջավախահայ հասարակական գործիչներս, խորը վրդովմունքով ենք ընդունել ՀՀ իշխանության այն հայտարարությունը, թե որքան ուժեղ է հայկական Սփյուռքը,...

«Ծ՛նգլ արիք»․ Արարատ Միրզոյանն ուրիշ հերոսի անուն չգիտի

«Ծ՛նգլ արիք»․ Արարատ Միրզոյանն ուրիշ հերոսի անուն չգիտի

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստում համայնքների ղեկավարների աշխատավարձերի եռակի բարձրացման հարցի քննարկման ժամանակ (որն, ի դեպ, տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ) միջազգային առևտրի նախարար դարձած Արարատ Միրզոյանը նշեց․ «Մեզնից առաջ այլ...

Դատախազը միջնորդել է Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգել 3 ամսով

Դատախազը միջնորդել է Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգել 3 ամսով

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը: Դատավորն է՝ Լևոն Պետրոսյանը: Դատախազը միջնորդել է, որպեսզի Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով: Մարտուն Գրիգորյանի...