Ադրբեջանը զգուշացրել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը» և հայկական սփյուռքը «դեռևս ուժեղ են». Euronews

17 Սեպտեմբերի, 2026

Դուբայում Euronews ֆորումի քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը «ծանր պայքար» է:

Ադրբեջանը զգուշացրել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը» և հայկական սփյուռքը «դեռևս ուժեղ են» և փորձում են խաթարել նախկին հակառակորդների միջև պատմական խաղաղության գործընթացը:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան վերահաստատել է Բաքվի ամուր դիրքորոշումը, որ նույնիսկ խաղաղության ապահովումից հետո Հարավային Կովկասի այս երկիրը ենթարկվում է «ապատեղեկատվության»:

«Այդպիսի ինստիտուտներից մեկը Եվրոպական խորհրդարանն է, որը լուծման մաս չէ, այլ խնդրի մասն է»՝ արևմտյան որոշ լրատվամիջոցների հետ միասին, հայտարարել է Հաջիևը:

«Եվրոպական խորհրդարանն ընդունում է բանաձևեր և որոշումներ, որոնք նվաստացնում և նաև խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղության օրակարգը»,- հավելել է նա:

«Մենք տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթացում ենք, սակայն Եվրոպական խորհրդարանը հետապնդում է բոլորովին այլ օրակարգ»:

Նմանատիպ նյութեր

 Երկրաշարժ՝  Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

 Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17 գրանցվել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:...

Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան

Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը իշխող գաղափարախոսություն է, և պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ, հայտարարում է Հայաստանի վարչապետը: Գրում է «Ազատություն»-ը: Երևանում ընթացող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին մասնակցող...

Երևանի 20-ամյա բնակչի մոտ եղել է 7 փամփուշտով լիցքավորված  մարտական ատրճանակ. անձը ձերբակալվել է

Երևանի 20-ամյա բնակչի մոտ եղել է 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ. անձը ձերբակալվել է

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները, գիշերային ծառայություն իրականացնելիս, Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ նկատել են վիճաբանող մի խումբ երիտասարդների։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք կիրառելով...

«Այո՛, 0 դասարանում ենք մենք»․ Փաշինյանը մի դասարան էլ հետ գնաց

«Մենք այդ PISA հետազոտության մասին խոսում ենք, իսկ ինչո՞ւ չենք առերեսվում, որ Հայաստանում երկար ժամանակ սովորելն ամոթ է եղել։ Այսինքն՝ երեխաներից սկսած՝ ոչ մեկը սրա մասին չի խոսում։ Էլի կգնանք, կասենք և այլն, և այլն։ Սովորելն ամոթ է,...

Մեր ներկայությամբ պաշտպանենք օրենքի գերակայությունն ու արդարությունը. հայտարարություն

Մեր ներկայությամբ պաշտպանենք օրենքի գերակայությունն ու արդարությունը. հայտարարություն

«Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, միացե՛ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցության հավաքին՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում։ Միասին՝ մեր ներկայությամբ պաշտպանենք օրենքի գերակայությունն ու արդարությունը»,- այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ...