ՍԴ-ում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են. «Ժողովուրդ»

17 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակտիվորեն քննարկվում է ՍԴ նախագահի առաջիկա փոփոխության հարցը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի՝ նախագահի պաշտոնում վեցամյա ժամկետը լրանում է 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այսպիսով՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց Դիլանյանը կդադարի զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը՝ շարունակելով գործունեությունը Սահմանադրական դատարանում՝ որպես դատավոր։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ում արդեն քննարկվում է ապագա նախագահի անունը։ Որպես ՍԴ նախագահի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Վլադիմիր Վարդանյանի անունը։ Միաժամանակ, մեր աղբյուրները չեն բացառում, որ իշխանությունները ՍԴ նախագահի ընտրության հարցում կարող են այլ սցենար ունենալ, և մինչև հոկտեմբերի 12-ը այլ թեկնածուի անուն ևս կարող է հայտնվել օրակարգում։ Բայց դա քիչ հավանական է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու… «խաղաղության» թմբիրը. «Փաստ»

Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու… «խաղաղության» թմբիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք հայտարարություններ է արել, որոնց շարքում կան ակնհայտ ցինիզմով պարուրված ստեր, Հայաստանի ու հայության հասցեին նոր սպառնալիքներ, նաև... զվարճալի դրվագներ: Սկսենք համեմատաբար զվարճալի էպիզոդից: Ալիևը հայտարարել է, թե...

Թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»

Թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրի համայնքապետի ընտրությունների շուրջ իրավիճակը օր օրի ավելի է թեժանում։ ArmLur.am-ի տեսանկարահանող խումբն այս օրերին գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղ բնակիչների հետ զրույցների ընթացքում արձանագրել է մի շարք ուշագրավ...

Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու. «Հրապարակ»

Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները փորձում են իրենց գծի դեմ դուրս եկած Հայկ Սարգսյանի հետ դատաստան տեսնել՝ ՔՊ կանոնադրությունը խախտելու, կուսակից ընկերներին եւ կուսակցությանը վարկաբեկելու համար, բայց զազրախոսների մի ողջ բանակ ՔՊ-ում ոչ միայն անպատիժ է մնում, այլեւ...

Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»

Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ուղղել հարցում՝ փորձելով պարզել, թե Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում արդյոք քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ հնարավոր խոշտանգումների...