ՍԴ-ն կքննի ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող կարգավորման սահմանադրականությունը

15 Սեպտեմբերի, 2026

Սահմանադրական դատարանը կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքը։

«Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 2026 թվականի հուլիսի 3-ին իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը, որով քվեարկելու իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակումից առաջ վերջին երկու տարվա ընթացքում առնվազն կեսը՝ մեկ տարին, հայրենիքում չեն եղել։

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Գործով դատաքննությունը նշանակված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը, իսկ որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Ազգային ժողովը»։

Նմանատիպ նյութեր

ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․75%

ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․75%

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․75%։ Բացի այդ, որոշվել է նաև. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային...

ՀՀՇ-ից ծնվեց մեկը, ով իր խոսույթով ոչնչով չի տարբերվում թուրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Եղոյանին

  «Պարոն Եղոյանը հաստատեց այն պնդումները, որ անում էինք․ երբ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվում էր, կար պետականության կերտման երկու մոտեցում՝ հհշական և դաշնակցական: ՀՀՇ-ական մոտեցումն ասում էր․ «Չէ՛, զրոյական էջից ենք սկսում»։...

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը. news.am

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը. news.am

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին Պրոբացիայի ծառայության միջնորդությունը մերժելու որոշման դեմ, ըստ այդմ, որոշումը մտել...

Չի կարելի ութ տարի կառավարել, հետո ուսուցչին ու տնօրենին ասել՝ «դու ես մեղավոր, դու անգրագետ ես»․ Գալստյան

  «Խոսելու եմ վերջին օրերի ամենածանր թեմաներից մեկի՝ «PISA» միջազգային ծրագրի կողմից հանրակրթությանը 2025 թվականին տրված գնահատականի և տվյալների մասին։ Հիշեցնեմ, որ այս գնահատմանը մասնակցել են 295 դպրոցների 7000 15-ամյա աշակերտներ,...

Ինչպես են Արտաշատում փորձել 17-ամյա աղջկան կյանքից զրկել. «Արմլուր»

Ինչպես են Արտաշատում փորձել 17-ամյա աղջկան կյանքից զրկել. «Արմլուր»

ArmLur.am-ի փոխանցմամբ՝  Սահակ Ավանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Էրիկ Բաղրամյանի, վերջինիս կնոջ՝ Մարինա Բաղրամյանի և նրանց երեխաների՝ Ջալալ Բաղրամյանի և Զոյա Բաղրամյանի հետ, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան բնակավայրում,...