ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»

15 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը արդեն մեկ ամիս է, ինչ ունի նոր աշխատակազմի ղեկավար՝ Դավիթ Համբարյանը նշանակվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից 2026 թվականի օգոստոսի 3-ին՝ փոխարինելով Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկեր Դավիթ Առաքելյանին։

Առաջին հայացքից ստեղծում էր այն տպավորությունը, որ Դավիթ Համբարյանը իր կենսագրականով և աշխատանքային գործունեությամբ պետք է հստակ հասկանար պետական կառավարման համակարգը և Ազգային ժողովի առանձնահատկությունները, իր վստահությունը ամրապնդում էր իր տված առաջին հարցազրույցի ժամանակ՝ նշելով իր փորձն ու հմտությունները։

Առաջին հարցազրույցի ժամանակ նա նշում է, որ իր փորձը Երևան քաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հիմք է իրեն տալիս վստահ լինել, որ կկարողանա ղեկավարել նաև Ազգային ժողովի աշխատակազմը։ Թեև նա 2 տարի է աշխատել այնտեղ ու ընդհանրապես գրեթե բոլոր պաշտոններում կարճաժամկետ կառավարում է իրականացրել։

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հենց առաջին օրվանից Դավիթ Համբարյանը սկսել է վերստուգողական գործողություններ իրականացնել նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից իրականացրած ծախսերի, որոշումների վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացրած աշխատանքները։

Առաջին նման իրավիճակը հենց սկսվում է Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկում իրականացվող վերանորոգման արդյունքները ընդունելու ժամանակ։ ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը 28.04.2026 թ. «Մարզանդ» ՍՊԸ-ի հետ կնքել է Պետության կարիքների համար ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր՝ 32,046,964 դրամ արժողությամբ։

Այնուհետև, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը 14.05.2026 թ. նույն «Մարզանդ» ՍՊԸ-ի հետ կնքել է համաձայնագիր՝ նվազեցնելով գումարը մինչև 25,980,000 դրամի։

Թե ինչպես է և ինչ հանգամանքներում է նվազել գինը՝ պարզ չէ, սակայն արդյունքում, «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններով, կատարված աշխատանքները չեն ընդունվել նոր աշխատակազմի ղեկավարի կողմից, և չի վճարվել պայմանագրով նախատեսված գումարը «Մարզանդ» ՍՊԸ-ին։

Հիմա սա ի՞նչ է՝ անվստահություն նախկին աշխատակազմի ղեկավարին, թե նոր վերանշանակված տեղակալ Էդուարդ Խանզրադյանին։ Վերջինս, ի դեպ, շարունակելով իր ջերմ մտերմությունը նախկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իր թիմի հետ, մասնակցել է նաև Ալեն Սիմոնյանի հարսանիքին։

Միգուցե այս կերպ Դավիթ Համբարյանը ցույց է տալիս իր վերաբերմունքը նախկին վարչակազմին, թե ուզում է ապացուցել Ռուբեն Ռուբինյանին, որ ինքը բացառում է կոռուպցիայի ցանկացած բիծ իր գործունեության մեջ։ Սակայն փաստը մնում է փաստ․ «Մարզանդ» ՍՊԸ իրականացրել է վերանորոգման աշխատանքներ, և Ազգային ժողովը հրաժարվում է նրանց վճարել 25 միլիոն դրամ գումար։

Տեղեկացնենք, որ Դավիթ Համբարյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի բարեկամն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք»

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք»

Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր...

Խամենեին հրամայել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված ենթակառուցվածքներին հարվածել՝ առանց աշխարհագրական սահմանափակման. իրանագետ

Խամենեին հրամայել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված ենթակառուցվածքներին հարվածել՝ առանց աշխարհագրական սահմանափակման. իրանագետ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել առաջնորդի և իրանական ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին...

27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը

27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է. «27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ եւ կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց...

15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել

15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...