ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»

15 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը արդեն մեկ ամիս է, ինչ ունի նոր աշխատակազմի ղեկավար՝ Դավիթ Համբարյանը նշանակվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից 2026 թվականի օգոստոսի 3-ին՝ փոխարինելով Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկեր Դավիթ Առաքելյանին։

Առաջին հայացքից ստեղծում էր այն տպավորությունը, որ Դավիթ Համբարյանը իր կենսագրականով և աշխատանքային գործունեությամբ պետք է հստակ հասկանար պետական կառավարման համակարգը և Ազգային ժողովի առանձնահատկությունները, իր վստահությունը ամրապնդում էր իր տված առաջին հարցազրույցի ժամանակ՝ նշելով իր փորձն ու հմտությունները։

Առաջին հարցազրույցի ժամանակ նա նշում է, որ իր փորձը Երևան քաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հիմք է իրեն տալիս վստահ լինել, որ կկարողանա ղեկավարել նաև Ազգային ժողովի աշխատակազմը։ Թեև նա 2 տարի է աշխատել այնտեղ ու ընդհանրապես գրեթե բոլոր պաշտոններում կարճաժամկետ կառավարում է իրականացրել։

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հենց առաջին օրվանից Դավիթ Համբարյանը սկսել է վերստուգողական գործողություններ իրականացնել նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից իրականացրած ծախսերի, որոշումների վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացրած աշխատանքները։

Առաջին նման իրավիճակը հենց սկսվում է Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկում իրականացվող վերանորոգման արդյունքները ընդունելու ժամանակ։ ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը 28.04.2026 թ. «Մարզանդ» ՍՊԸ-ի հետ կնքել է Պետության կարիքների համար ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր՝ 32,046,964 դրամ արժողությամբ։

Այնուհետև, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը 14.05.2026 թ. նույն «Մարզանդ» ՍՊԸ-ի հետ կնքել է համաձայնագիր՝ նվազեցնելով գումարը մինչև 25,980,000 դրամի։

Թե ինչպես է և ինչ հանգամանքներում է նվազել գինը՝ պարզ չէ, սակայն արդյունքում, «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններով, կատարված աշխատանքները չեն ընդունվել նոր աշխատակազմի ղեկավարի կողմից, և չի վճարվել պայմանագրով նախատեսված գումարը «Մարզանդ» ՍՊԸ-ին։

Հիմա սա ի՞նչ է՝ անվստահություն նախկին աշխատակազմի ղեկավարին, թե նոր վերանշանակված տեղակալ Էդուարդ Խանզրադյանին։ Վերջինս, ի դեպ, շարունակելով իր ջերմ մտերմությունը նախկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իր թիմի հետ, մասնակցել է նաև Ալեն Սիմոնյանի հարսանիքին։

Միգուցե այս կերպ Դավիթ Համբարյանը ցույց է տալիս իր վերաբերմունքը նախկին վարչակազմին, թե ուզում է ապացուցել Ռուբեն Ռուբինյանին, որ ինքը բացառում է կոռուպցիայի ցանկացած բիծ իր գործունեության մեջ։ Սակայն փաստը մնում է փաստ․ «Մարզանդ» ՍՊԸ իրականացրել է վերանորոգման աշխատանքներ, և Ազգային ժողովը հրաժարվում է նրանց վճարել 25 միլիոն դրամ գումար։

Տեղեկացնենք, որ Դավիթ Համբարյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի բարեկամն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան...

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են ուրբաթ օրը Ատլանտայում կայանալիք հանդիպումից առաջ ավանդական համատեղ լուսանկարից այն բանից հետո, երբ եվրոպացի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ռուսաստանի ներկայությանը, հայտնում է Reuters...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով...

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 23-ին հաստատվել է Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային նոր թունելի կառուցման ծրագիրը, նախագծային աշխատանքներն ավարտված են։ Վրաստան ուղեւորափոխադրումներ կատարող հայ վարորդներն ասում են, որ մինչ Հայաստանում տարիներով քննարկվում է...