ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

1 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանը նպատակ ունի աշխատանքից ազատել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին։

Երեկ արդեն Խաչիկյանին ազատել են աշխատանքից։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Խաչիկյանի վերջին աշխատանքային օրն է եղել ԱԺ աշխատակազմում։ Մեր տեղեկություններով՝ աշխատակազմի ներկայացուցիչները հրաժեշտ են տվել նրան, որից հետո նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Սակայն, ինչպես պարզվում է, ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները միայն այսքանով չեն ավարտվում։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանն արդեն որոշում ունի, թե ում է ցանկանում նշանակել ազատված պաշտոնում։ Խոսքը, ըստ մեր տեղեկությունների, իր մտերիմներից և նաև համակուրսեցի՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի մասին է։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արթուր Մարտիրոսյանին երեկ նկատել են ԱԺ աշխատակազմում, և նա արդեն մուտք է ունեցել Համբարյանի մոտ։

Այսպիսով, ԱԺ աշխատակազմում մի պաշտոն ազատվում է, իսկ դրա փոխարեն նոր թեկնածուի անունը, կարծես, արդեն իսկ որոշված է։

Իսկ ո՞վ է Արթուր Մարտիրոսյանը։

Մենք նրա մասին գրել էինք, որ նա ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 12-ին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է...

Տասը տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան 

  «44-օրյա պատերազմի մասին ես ամենատարբեր հարթակներում հինգ տարի անընդհատ խոսել եմ դրա մասին։ Այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել։ Այսինքն՝ որևէ թեմա ես ավելի շատ չեմ խոսել՝ սկսած Քննիչ հանձնաժողովից, էլ չեմ ասում՝ Ազգային...

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

NEWS.am–ի տեղեկություններով, մայիսի 14–ին Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է տվել, որ 8–րդ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը՝ Զոհրապը, դասի ժամին մուտք է գործել դասարան, ապտակել աղջկա համադասարանցիներից մեկին և դրսևորել ագրեսիվ...

Եթե մարդու տունը 3 տարի առաջ 50 000 դոլար էր, հիմա 100 է. նա կրկնակի հարստացել է. Նիկոլ Փաշինյան

«Չեմ ուզում թաքցնել՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ես նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ ենք համարում,...

Կառավարությունը վերանայել  է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

Կառավարությունը վերանայել է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 1–ի նիստում ընդունել է որոշում։ Արդյունքում կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան...