«Օրերս Հայաստանի քննչական կոմիտեն խայտառակագույն մի հաղորդագրություն տարածեց, որով այնքան ակներև էր մարդու անձնական տվյալների, անձնական կյանքի մեջ միջամտությունը, որ (սա եզակի բացառություն էր) կարելի է ծափահարել Մարդու իրավունքների պաշտպանին՝ արագ արձագանքելու համար։ Խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման հետ կապված անձնական տվյալների հրապարակմանը։ Դիմում եմ ձեզ՝ որպես պետաիրավական հանձնաժողովի ապագա նախագահի (խտրական բան չեմ ասում) և նաև որպես կնոջ՝ հայցելով ձեր դիրքորոշումը, և ակնկալում եմ նաև դատապարտման խոսք, որպեսզի ապագայում Քննչական կոմիտեն զերծ մնա քաղաքական ճղճիմ նպատակներով նման խայտառակ հաղորդագրություններ տարածելուց»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։





