Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

10 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։

Ներքին գործերի նախարարությունը նախկին պաշտոնյաների դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները գործընթացը կապում են վերջին շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ակտիվացած իրավապահ գործողությունների հետ։ Իրավապահ համակարգում, ըստ մեր տեղեկությունների, մտավախություն կա, որ նախկինների գույքի, ունեցվածքի նկատմամբ գործընթացները, որոնք քաղաքական շրջանակներում արդեն որակվում են որպես «կուլակաթափություն», քաղաքական հայացքներով պայմանավորված, կարող են անձնական հաշվեհարդարների կամ վենդետայի վտանգ առաջացնել։ Հենց այս ռիսկը նվազեցնելու նպատակով էլ փորձ է արվում հնարավորինս սահմանափակել նախկին պաշտոնյաների մոտ զենքի առկայությունը։

Հատկանշական է, որ թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիմ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ։

Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը վերջին ամիսներին ակտիվացրել է զենք-զինամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, որից 912-ը կամավոր հանձնվել է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ

Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Հայոց թեմի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային համույթի անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը...

Ալիևը Հայաստանում ունի իր իշխանությունը, հիմա ցանկանում է ունենալ նաև իր ընդդիմությունը․ Քոչարյան 

  «Ադրբեջանը, Իլհամ Ալիևը Հայաստանում ունեն իր իշխանությունը, իր կառավարությունը, փաստորեն հիմա ցանկանում է ունենալ նաև իր ընդդիմությունը։ Ես այսպես եմ գնահատում, ուրիշ ոչ մի կերպ։ Մնացածը՝ ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին։...

Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը

Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է «Justice» According to Azerbaijan (Արդարադատություն ըստ Ադրբեջանի) անգլերեն հատուկ զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ։ Նախկին պետնախարարը Բաքվի ռազմական դատարանի 2026 թ. փետրվարի 17-ի դատավճռով դատապարտվել...

Չեմ կարծում, որ իշխանությունը նպատակ ունի որևէ բան բացահայտելու. Լևոն Քոչարյան

«Երբեմն հարցը այնպես է տրվում, կարծես փաստ է, որ ինչ-որ պատվիրատու է եղել, որը չի բացահայտվել։ Անկեղծ եմ ասում՝ ես չգիտեմ՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ, բայց ես գիտեմ, որ այդ օրը այն ստահակները, ովքեր գործել են այդ ոճրագործությունը, իրենք բոլորը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Սամվել Կարապետյանի ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Սամվել Կարապետյանի ճեպազրույցը

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի տնային կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստից առաջ Սամվել Կարապետյանը հանդես է գալիս ճեպազրույցով։ Նիստն...