Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

10 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում որոշում է կայացվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող բոլոր զենքերը հնարավորինս հավաքելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նաև օրինական հիմքով ձեռք բերված և հաշվառված զենքերի մասին է։

Ներքին գործերի նախարարությունը նախկին պաշտոնյաների դեմ դատական հայցեր է ներկայացնում՝ պահանջելով անգամ նվիրատվությամբ, պարգևատրման միջոցով, անգամ գնման եղանակով ստացած զենքերը հանձնել պետությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները գործընթացը կապում են վերջին շրջանում նախկին պաշտոնյաների նկատմամբ ակտիվացած իրավապահ գործողությունների հետ։ Իրավապահ համակարգում, ըստ մեր տեղեկությունների, մտավախություն կա, որ նախկինների գույքի, ունեցվածքի նկատմամբ գործընթացները, որոնք քաղաքական շրջանակներում արդեն որակվում են որպես «կուլակաթափություն», քաղաքական հայացքներով պայմանավորված, կարող են անձնական հաշվեհարդարների կամ վենդետայի վտանգ առաջացնել։ Հենց այս ռիսկը նվազեցնելու նպատակով էլ փորձ է արվում հնարավորինս սահմանափակել նախկին պաշտոնյաների մոտ զենքի առկայությունը։

Հատկանշական է, որ թեման հատկապես արդիական դարձավ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում երևում էին նաև սիմվոլիմ զենքեր, նկարներ, հուշանվերներ, մինչդեռ Խաչատրյանի պաշտպանները հայտարարեցին, որ հրապարակված բոլոր զենքերն օրինական են և ունեցել են համապատասխան թույլտվություններ։

Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը վերջին ամիսներին ակտիվացրել է զենք-զինամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք, որից 912-ը կամավոր հանձնվել է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ի՞նչն է ձեզ խոչընդոտ հանդիսանում, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիայի» հետ կապված․ Դավիթ Ղազինյան

  «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն բազմաթիվ անգամ ֆուտբոլի գնդակի պես տեղից տեղ են տարել։ Բայց մենք արդեն մի անգամ հանձնաժողովում քննարկել ենք սա, ես այդ հարցը...

Օրենքի ոգին ընկալելն է կարևոր, ոչ թե ներկայացնել մի բան ու անել հակառակը․ Արամ Վարդևանյան 

  «Երբ մենք խոսում ենք հանրային ծառայության մասին, առաջինը պետք է պատկերացնենք հանրային ծառայողի անկախությունը։ Երկրորդը՝ պետք է պատկերացնենք, որ քաղաքական իրադարձությունների ժամանակ վերջիններս չլինեն վարչական ռեսուրսի չարաշահման...

Մենք ջախջախեցինք թշնամուն․ Ալիև

Մենք ջախջախեցինք թշնամուն․ Ալիև

«Մենք ազատագրեցինք Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող մեր տարածքները, վերականգնեցինք արդարությունը, վերականգնեցինք մեր արժանապատվությունը»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային...

Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը

Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ձկնաբուծություն։ Հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է,...

Ավարտվել է «Զատիկ» մանկատան դաստիարակի կողմից երեխային ֆիզիկական բռնnւթյшն դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը

Ավարտվել է «Զատիկ» մանկատան դաստիարակի կողմից երեխային ֆիզիկական բռնnւթյшն դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ն.Մ.-ն, հանդիսանալով ՀՀ...