Գնաճ՝ Հայաստանում․ օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ

4 Սեպտեմբերի, 2026

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է  ՀՀ-ի 2026թ. հունվար-օգոստոսի Սպառողական գների փոփոխությունների ինդեքսը։

Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսը 2025թ. հունվար-օգոստոսի նկատմամբ այն աճել է 4.5%-ով, բայց սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.3 %-ով, ալկոհոլային խմիչքը, ծխախոտային արտադրատեսակները՝ 8.2 %-ով, հագուստը՝ 2 %-ով, առողջապահությունը 3.8 %-ով, տրանսպորտը՝ 2.2 %-ով, իսկ կրթությունը 8.3 ։

Հատկանշական է, որ 2026թ. օգոստոսին 2025թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ, իսկ 2026թ. հուլիսի համեմատ՝ 1.0% գնանկում:

2026 թ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել է 2.6%-ով, միսը՝ 10.8 %-ով, ձուկը և ծովամթերքը էժանացել են 8.9 %-ով, կաթնամթերքը, պանիրը և ձուն թանկացել են 11.8 %-ով, յուղերը և ճարպերը 2.3 %-ով, միրգը՝ 10.8 %-ով, Շաքարը, մրգախյուս, մեղրը, օշարակներ, շոկոլադը և շաքարային հրուշակեղենը 4.6 %-ով, սննդամթերք, չներառված ուրիշ խմբավորումներում 4.3 %-ով, սուրճը, թեյը և կակաոն՝ 5.7 %-ով, օղին՝ 11%-ով, ծխախոտը՝ 7%-ով։

Դիտարկվող ժամանակահատվածում ոսկերչական զարդերը թանկացել են 25.3 %-ով, բժիշկների ծառայությունները՝ 9.3%-ով, բժշկական ծառայությունները՝ 6.1%-ով , տրանսպորտի ապահովագրություն՝ 14 %-ով։

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...