Հաշիվը կփակի հանդիսատեսը․ «Կարճ ասած»

3 Սեպտեմբերի, 2026

 

«Ես էլ եմ Մոսկվայի առաջ երկընտրանք դնում, ինչու՞ վերնագիր չեք գրում դրա մասին»,- լրագրողներին հարցնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս օրերին հանդիպեցինք հիմնականում երկու տեսակի մեկնաբանությունների Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ: Որոշները և անշուշտ՝ ՔՊ-ական-նիկոլականների մասին է խոսքը, ասում են՝ տեսա՞ք Նիկոլը ինչ դուխով իրեն պահեց․ չնայած որ նա ընդամենը արդարանում էր։ Մյուս մեկնաբանություններն այն մասին են, թե՝ տեսա՞ք, Պուտինը վերջնագիր դրեց Նիկոլի և Հայաստանի առաջ։ Վստահ եմ, որ ուրախացողներ ևս կլինեն՝ թե՛ Նիկոլի պահվածքից, թե՛ Պուտինի։ Ու էսօր Նիկոլն ասում է, թե ինչու իրեն չեն ծափահարում, որ Պուտինի առաջ երկընտրանք է դրել, բայց ծափահարում են Պուտինի վերջնագրի համար։ Սա խոսակցություն է հենց այն մասին, որ մեզ մոտ շատ վատ է։

Որևէ մեկը կարող է դրական բնորոշել, որ աշխարհի ամենամեծ պետության և միջուկային հսկայի ղեկավարը մեզ հետ խոսում է վերջնագրով կամ մեր պետությունը ներկայացնողն է երկընտրանքի առաջ դնո՞ւմ։ Սա հպարտանալու առիթ կարող է լինե՞լ որևէ մեկի համար։

Կուզենայի պատասխաներ Փաշինյանը, թե ինչու և ում հաշվին է էսքան ոգևորվել։ Եթե էդ գործընթացը իր անձնականի համար է, ուրիշները կապ չունեն, մեր վրա չի ազդելու, թքած, թեկուզ՝ գլուխը մտցնի կոկորդիլոսի երախը։ Բայց դու անձնապես չես տուժում, չէ՞, մենք ենք տուժում։ Սևանի բնակիչ Կարենը, որը տան միակ կերակրողն է և հուլիսին դեպորտ են արել Ռուսաստանից, հարցնում է՝  ինչու ես դու իմ հաշվին մեր երկրի հարաբերությունները փչացնում։

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչը, ում դեղձը փչանում է, 100 դրամից ցածր է վաճառում ու օգուտ չի ստացել, հարցնում է, թե ինչու է Փաշինյանն իր հաշվին, իր երեխաների հաշվին հարաբերություն փչացնում։ Հայաստանում զբոսաշրջությունն աճում է, ու բոլոր տուրիստների 40 տոկոսից ավելին հենց ռուսներն են։ Քաղաքացին, որ հյուրատուն է սարքել ու ռուս զբոսաշրջիկների շնորհիվ հացը վաստակում է, հարցնում է՝ ինչու ես իմ երեխաների ապրուստի հաշվին աքլորանում։

Ո՞վ չգիտի Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ գլխավոր նպատակը որն է։ Որ Նիկոլը ձգտում է հայ-թուրքական սահմանը պահող ռուս սահմանապահների հեռացմանը, ո՞ւմ կյանքի հաշվին է անում։ Չեմ ասում նրանք քրտնում են հայկական սահմանը պահելով, ուղղկի հենց ռուսների առկայությունը հիմք է, որ սահմանը այնտեղ լինի խաղաղ, ու նրանց այնտեղ չլինելը կարող է մեզ հետ տանել մինչև 1918 թվի ողբերգությունների կրկնում։ Ու հիմա որ ասում եք մեզ համար մեկ է՝ ո՞ւմ եք ուզում վտանգի տակ դնել։

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, վստահաբար, ՀՀ Երրորդ Հանրապետության առաջին օրից եղել են խնդիրներ։ Բայց ՌԴ ղեկավարները հայ ժողովրդին, ՀՀ ներկայացուցիչներին միշտ լավ են վերաբերել, էդ խնդիրները չեն եղել հրապարակային, հրապարակային եղել է փոխադարձ հարգանքը։ Խնդիրներ են եղել թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, թե՛ Սերժ- Սարգսյանի ժամանակ։ Բանցակցել են, լուծել են, հարցեր կան, որ չեն էլ լուծվել, բայց դրանք եղել են փակ դռների հետևում։ Տեսել ե՞ք հրապարակային նման բառապաշար, էլ չեմ ասում՝ վերջնագիր, ու հետո Հայաստանի ղեկավարը գլուխ գովի, թե տեսեք՝ երկընտրանքի առաջ դրեցի։ Երբ խոսում ես վերջնագրերի մասին, դա արդեն անդառնալիության կետն է, ու տուժողներ են լինելու։ Իսկ սրանք ինչ անում են, տուժում են մեր երկիրն ու ժողովուրդը։

Ռուսաստանը մեզ՝ ինքնիշխան պետությանը պահանջում է կողմոնորոշվել ու հանրաքվե անել։ Ինչո՞ւ է բանը հասել նրան, որ մեզանից պահանջեն հանրաքվե։ Գուցե որովհետև Փաշինյանն իր պահվածքով, քաղաքականությամբ, անկարողությամբ, թույլ է տվել։ Նա է, չէ՞, թույլ տվել, որ ՌԴ-ն, որը միշտ խոսում էր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, հիմա ասի՝ պետք է հայ ժողովուրդը հանրաքցվե անի՝ իմանանք ինչ է ուզում։ Ու դրանով ցույց տա, որ Նիկոլին չի ընդունում որպես ՀՀ ու ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ։ Ինչո՞ւ ենք հասել էստեղ։ Ռուսաստանը տեսնում է, որ ով հասցնում է՝ Նիկոլի առաջ պահանջ է դնում։ Եթե Ալիևը կարող է պահանջել սահմանադրություն՝ երկրի մայր օրենքը, գլխավոր փաստաթուղթը փոխել, ինչո՞ւ ՌԴ-ն չի կարող պահանջել մեկ այլ հանրաքվե։ Երկուսն էլ վատ է, երկուսն էլ մեռնելիք է ինքնիշխան պետության ղեկավարների համար, բայց  սրանք են թույլ տվել։ Ու դրանց կատարումն էլ, չկատարումն էլ լինելու է մեր հաշվին։ Իմ հաշվին է, ձեր հաշվին է, իմ ու ձեր բարեկամների, հարազատների, ընկերների հաշվին է։

Թող էս ՔՊ-ական ձախողակները ձեռքները դնեն խղճներին ու ասեն՝ ո՞ր թվից ենք ասում, զգուշացնում, որ՝ սա, սա, սա, սա, սա ու մյուս բաները սխալ եք անում, մատնանշել ենք՝ ինչն են սխալ անում ու ինչի է բերելու։ Բերել է, անխուսափելի բերել է։ Ու նույնը շարունակում են։

Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողը հարց է տալիս՝ եթե դուք ասում եք, որ հասունացած չէ ԵՄ մտնելու թեման, բա ինչի՞ էդ օրենքը ընդունեցիք։ Նույն հարցը այս հաղորդման տաղավարում հնչեցրել եմ երեկ։ Ի՞նչ եք շահել էդ օրենքը ընդունելով, կա՞ր մի բան, որ չէիք կարող անել ԵՄ հետ ու էդ օրենքը ընդունելով՝ արեցիք։ Փաշինյանի պատասխանմը՝ «Մեր տեսադաշտը բացվել է»։ Այդ օրենքի պատճառով՝ Հայաստանից արտահանումը ՌԴ արգելվել է, մյուս արտադրանքներն էլ վտանգի տակ են, այդ օրենքի պատճառով դեպորտներ են հայերի, այդ օրենքի պատճառով  սպառնում են մեզ հեռացնել ԵԱՏՄ-ից, մեզ ստպում են հանրաքվե անել, սպասվում են նորանոր պատժամիջոցներ, անգամ Ռուսաստանը խոսում է արդեն ռազմաբազան հանելու մասին, ու դրա փոխարեն ստացել է ի՞նչ․ տեսադաշտ։ Հայ ժողովրդի շահերի հաշվին, բարեկեցության հաշվին, կենսական շահերի հաշվին Փաշինյանն ընդունել է օրենք, ու ստացել է տեսադաշտ։ Անհեռանկար տեսադաշտ, տեսնել կարող է, գնալ՝ ոչ։

Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ կարող են առանց մաքսատուրքի գյուղմթերքը տանել ԵՄ, ժամանակավոր ազատականացվել է արտահանումը ԵՄ։ Ասեք տեսնեմ՝ որ առաջ չէին տանում, մաքսատուրքն է՞ր միակ պատճառը։ Թե՞ ստանդարտները, հայկական արտադրանքի չճանաչելիությւոնն ու տասնյակ այլ պատճառներ։ Կա՞ մի բան, որ այդ օրենքից առաջ չէիր կարողանում, հիմա կարողանում ես։ Թե՞ ամենասպասված՝ ազատ վիզայի ռեժիմ եք մտցրել։ Ինչ խոսում եք ԵՄ գնալու մտադրության մասին, վիզաների հերչթերն են շատացել ու մեծացել է քաշքշուկները, փող են աշխատում ՀՀ քաղաքացիների վիզաների դիմումների հաշվին։

Այս ամենը կարելի էր հանդուրժել, եթե չլիներ հակադրելով, իրար խառնելով, վերջնագրերով, եթե թշնամու առաջ վզները չծռեին, իսկ բարեկամ գերտերությանը շանտաժ անեին։ Հայ-ռուսական հարաբերությունների բարելավումից երբ խոսում ենք, դա ռուսամետության, իրար քլնգելու, մեղադրելու հարց չէ, դա ՀՀ -ի համար կենսական անհրաժեշտություն է, ժողովուրդ ջան, անկախպ Ռուսաստանի նմկատմամբ ցանկացածի վերաբերմունքից։ Այն անձինք, ովքեր կոչ են անում ռազմաբազան հանել Հայաստանից, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, հենց էսօր մոտակա փռից  գնել են ռուսական ալուրից պատրաստված հացը։

Կարճ ասած՝ մեզ պետք չէ, որ Հայաստանի ղեկավարը փորձի խաղալ ուժեղ տղա, մեզ պետք է, որ նա լինի այդպիսին, ունենա պետական մտածելակերպ, կարողանա բանակցել, լինի ազնիվ միջազգային հարաբերություններում, իմանա՝ որն է ՀՀ շահը, հայ ժողովրդի շահը և ուժ ունենա էդ շահերով առաջնորդվելու։ Մեզ պետք չէ ղեկավար, որը տապալում է հարաբերությունները, տապալում է բանակցությունները, բերում է պատերազմ, պատժամիջոցներ, ողբերգություններ ու ասում է՝ ժողովուրդն է մանդատ տվել։ Չի կարող ժողովուրդը իր տունը քանդելու մանդատ տալ։ Չի կարող ժողովուրդը մանդատ տալ, որ թշնամու առաջ կզեք, բարեկամի հետ դառնաք թշնամի ու ով հասնի՝ մեզ վերջնագիր ներկայացնի։ Մեր կյանքի հաշվին իշխանություն մեզ պետք չէ։

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել...

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Վերանորոգման...

Բայդենի վարչակազմը Ուկրաինային տվել է շատ ավելի շատ զինամթերք՝ ամբողջովին անվճար, քան մենք օգտագործել ենք Իրանում. Թրամփ

Բայդենի վարչակազմը Ուկրաինային տվել է շատ ավելի շատ զինամթերք՝ ամբողջովին անվճար, քան մենք օգտագործել ենք Իրանում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով կվերսկսի դաշնակիցներին զինամթերքի վաճառքը։ «Մենք ունենք միջինից բարձր որակի զինամթերքի գրեթե անսահմանափակ մատակարարում, շատ ավելին, քան երբևէ կկարողանանք օգտագործել այս կամ ցանկացած այլ պատերազմի...

Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները

Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները

Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոցներ դիմած 12 մասնակիցների դեպքով Սննդամթերքի անվտանգության...

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված...