Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերություններում

1 Սեպտեմբերի, 2026

Բիշքեկում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հրապարակել է հանդիպման մանրամասները։ Գրում է Ermenihaber.am-ը։

Կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Էրդողանը նշել է, որ հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած համագործակցության քայլերի նշանակությունը տարածաշրջանում ստեղծված պայմաններում ավելի լավ է ընկալվում։ Նրա խոսքով՝ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի հիման վրա հարաբերությունների խորացումն ու զարգացումը բոլոր ոլորտներում կնպաստի երկու երկրների շահերին։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը «կենարար ուժ» կհաղորդի տարածաշրջանին։

Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Անթալիայում կայանալիք COP31 գագաթնաժողովին։

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...