Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց խոսում է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրելու հեռանկարի մասին․ փորձագետ

28 Օգոստոսի, 2026

«Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց խոսում է Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրելու հեռանկարի մասին (տե՛ս 27.08.2026 թ. հայտարարությունը)»,-գրում է քաղաքագիտության դոկտոր պորֆեսոր Վահե Դավթյանը՝ շարունակելով.

«Հիմնավորումը հետևյալն է. Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների դինամիկ զարգացման պայմաններում կարող է էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ, որը հնարավոր կլինի ծածկել միայն ներմուծման միջոցով։

Ո՛չ ազգային գեներացնող հզորությունների ավելացման, ո՛չ հայկական ատոմային նախագծի իրականացման ճանապարհով։ Եվ նույնիսկ ո՛չ արևային գեներացիայի ու էներգիայի կուտակման համակարգերի զարգացման միջոցով։

Ներմուծում` ահա Հայաստանի էներգահամակարգի սպասվող խնդիրների հաղթահարման միջոցը։

Մինչդեռ խնդիրն ինքնին էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտուրը չէ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանից ներմուծումը գնալով ավելի հաճախ է դիտարկվում որպես սեփական գեներացիայի զարգացման այլընտրանք։

Պետք է հասկանալ, որ Հայաստանը ապրանքների զուտ ներմուծող է։ Էլեկտրաէներգետիկան այն սակավաթիվ ուղղություններից է, որը կարող է հանրապետությանը հնարավորություն տալ զարգացնելու բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտահանումը՝ դրանից բխող բոլոր կասկադային ազդեցություններով հանդերձ։ Սակայն 2022 թ. փետրվարին մեկնարկած էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը կառուցված է ավելի շուտ ներմուծումից կախվածության մեծացման, քան արտահանման խթանման սկզբունքի վրա։ Մոտ երկու տասնյակ լիցենզավորված թրեյդերներ արդեն իսկ անհամբեր սպասում են նոր անդրսահմանային էլեկտրահաղորդման գծերի գործարկմանը։ Ոչ թե արտահանումն ավելացնելու, այլ ավելի էժան էլեկտրաէներգիայի ներմուծումն ընդլայնելու նպատակով՝ այդ թվում Ադրբեջանից, որն անխուսափելիորեն գնային դեմպինգի կդիմի հայկական շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար։

Ըստ էության, նկարագրվածին կարելի է մոտենալ երկու սկզբունքորեն տարբեր դիրքերից՝ սպառողական և ռազմավարական։

Առաջինը ենթադրում է էներգետիկայի ոլորտում ազգային առաջնահերթություններից հրաժարում։ Եթե արտաքին շուկաներից կարելի է ավելի էժան էլեկտրաէներգիա ներմուծել, ապա ինչո՞ւ մտահոգվել սեփական գեներացիայի զարգացմամբ։ Բավական է հայտարարել խաղաղության մասին, բացել սահմանները և ապրել արտաքին մատակարարումների հաշվին։ Մոտեցումը, մեղմ ասած, կասկածելի է։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ «խաղաղությունն» ու «սահմանների բացումը» հակամարտության կողմերից միայն մեկի պաշտոնական դիսկուրսի բաղադրիչներն են։

Այն հակամարտության, որը չի ավարտվել, այլ թևակոխել է ենթակառուցվածքային և լոգիստիկ դիմակայության նոր փուլ։

Հենց այս իրողությունների հաշվառմամբ երկրորդ՝ ռազմավարական մոտեցումն առավել համարժեք է անվտանգության նոր մարտահրավերներին։ Այն ենթադրում է կրիտիկական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկայի գնահատում՝ անվտանգության համակարգերի կայունության ապահովման և պետության աշխարհառազմավարական դիրքավորման պրիզմայով։ Այս դիտանկյունից էներգետիկան դառնում է ազգային անվտանգության հենասյուներից մեկը։

Դժվար չէ, սակայն, կռահել, թե այս մոտեցումներից որն է այսօր առավել հարմար Հայաստանի իշխանություններին՝ «խաղաղության» և «տարածաշրջանային համագործակցության» օրակարգն առաջ մղելու համար։

Այստեղից էլ՝ Երևանի պաշտոնական հայտարարություններում ներմուծման բաղադրիչի շեշտադրումը՝ արտահանման փոխարեն»։

 

Նմանատիպ նյութեր

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Դատարանը 3 ամսով երկարաձգեց «Մուլտի գրուպի» նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը։ Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը, ըստ քննչական կոմիտեի,  անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար...

Կարևորը՝ COP17-ի մասին

Կարևորը՝ COP17-ի մասին

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովի ընթացքում երկրները գնահատելու են 2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի...

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

«Ի դեպ»․ Փաստորեն՝ հայրենիքը չի զիջվում, այլ փոխանակվում է

Ի դեպ, Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 15-ին վերահաստատել է Փաշինյանի ասածը հանձնումների վերաբերյալ: «Այո, լուծումներից մեկն է։ Անկլավները, որոնք ունեցել են երկրները կարող է մեկը մնա մյուսին, այն մեկը`մյուսին կամ փոխանակվեն։ Կարող է և ուրիշ տարբերակներ լինեն...

Ոստիկանությունը Արթուր Սարգսյանին չի ներկայացրել դատական նիստին. նիստը հետաձգվել է

Ոստիկանությունը Արթուր Սարգսյանին չի ներկայացրել դատական նիստին. նիստը հետաձգվել է

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը, որը պետք է կայանար այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հետաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ը, ժամը 15:00-ն: Հետաձգման պատճառն այն է, որ ոստիկանությունը դատարան չի ներկայացրել տնային կալանքի տակ գտնվող ԱԺ «Հայաստան»...

Եղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում․ «Հետք»

Եղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հանրապետություն», «Նոր դարաշրջան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ՔՊ-ի ցուցակն այս...