Ի՞նչով է հայտնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Սարգիս Դադոյանը

26 Օգոստոսի, 2026

Հակակոռուպցիոն դատարանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը կքննի այսօր, ժամը 20։30-ին։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։

Ըստ դատավորների վարկանիշավորման՝ helpcourt.am կայքի, դատավորի վարկանիշը 27 է։

Սարգիս Դադոյանը 2013- 2014թթ․ աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ, 2018- 2019թթ․ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ, 2020-2022 թթ․ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժնում՝ որպես ավագ քննիչ, 2022թ. օգոստոսի 8-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Դադոյանը հատկապես հայտնի է նախկին պաշտոնյաների ու քաղաքականապես զգայուն համարվող գործերով կայացրած որոշումներով, մասնավորապես՝ Մամիկոն Ասլանյանի և Արմեն Աշոտյանի, Աղվան Հոսվեփյանի գործերով։

2023 թվականի հունիսին Դադոյանը որոշեց Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորել։ Աշոտյանը մեղադրվում էր ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի գործի շրջանակում՝ վատնում կազմակերպելու և իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ։

2026-ի օգոստոսի 24-ին Դադոյանը այս գործով ինքնաբացարկ է հայտնել։

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործը ևս Դադոյանի ամենահայտնի գործերից է։

Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման տարիներին Վանաձորի հողերի օտարման հետ կապված՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ։

2024-ի ապրիլին Դադոյանը մերժեց Ասլանյանի կալանքը վերացնելու միջնորդությունը, այսինքն՝ Ասլանյանը շարունակեց մնալ կալանքի տակ։

Ավելի ուշ՝ 2024-ի հուլիսին, դատարանը փոխեց խափանման միջոցը, և Ասլանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Դադոյանի վարույթում է եղել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը։

Սա բարձր հանրային հետաքրքրություն ունեցող գործ էր, քանի որ Հովսեփյանը մեղադրվում էր կոռուպցիոն բնույթի ծանր արարքների և ապօրինի գույքի հետ կապված գործողությունների մեջ։

 

 

Նմանատիպ նյութեր

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները վկայում են, որ իշխանության կողմից տրվող ուղղակի ցուցումները վտանգավոր...

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի...

Իրանն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները անվանել է «մաքուր պարոդիա»

Իրանն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները անվանել է «մաքուր պարոդիա»

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն անվանել է «մաքուր պարոդիա»՝ քննադատելով երկրի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների փաթեթը։ «Վաշինգտոնը դիմում է Բահրեյնին՝ մի երկրի, որը գործնականում էական տնտեսական կապեր չունի Իրանի հետ, որպեսզի...

Վարորդների միջև վեճն ավարտվել է ձերբակալությամբ. ՆԳՆ

Վարորդների միջև վեճն ավարտվել է ձերբակալությամբ. ՆԳՆ

Օգոստոսի 19-ի ժամը 23․30-ի սահմաններում մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում վարորդների միջև տեղի է ունեցել միջադեպ։ Ըստ տեղեկության՝ «Մերսեդեսի» վարորդը, ձայնային ազդանշան տալու չնչին առիթով, խախտելով երթևեկության կանոնները՝ վազանց է կատարել ու մեքենայով փակել «Կիա»...

Ադրբեջանը պատասխան է պահանջում Ռուսաստանից

Ադրբեջանը պատասխան է պահանջում Ռուսաստանից

Ադրբեջանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է օգոստոսի 27-ի ցերեկը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան առջև անհայտ անձանց կողմից հակաադրբեջանական բնույթի սադրիչ պատկերների տեղադրումը: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեանի ԱԳՆ-ն։ «Չի բացառվում, որ այս...