Շոուներով զբաղեցնում են, որ կարևոր թեմաները չնկատվեն․ «Հրապարակ»

22 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Եկեք տեսնենք, թե ինչ թատերականացված տեսարաններ է բեմադրում այս իշխանությունը, ինչպես է հանրությանը զբաղեցնում, ինչ մանիպուլյատիվ հնարքներ է կիրառում, ինչպես է ծաղրում ու խաբում, որ ինքը հանգիստ վայելի պետբյուջեն ու պետական պաշտոնի շնորհած արտոնություններից օգտվի, շարունակելով մաս-մաս հանձնել երկիրը:

Զվարճության ու զբաղվածության մի լուրջ պատուհան փակում են խորհրդարանի նիստերը, որոնք վերածվել են շոուի, զվարճալի բեմադրության, որը միապաղաղ կյանքով ապրող հանդիսատեսը վայելում է ամեն օր` տեսնելով, թե ինչպես են ընդդիմությունն ու իշխանությունն իրար հայհոյում, մեղադրանքներ հնչեցնում, թատերականացված տեսարաններ մատուցում իրենց: Այդ տեսարանները նայողները սկսում են մտածել, որ մեր երկրում ամենակարեւոր հարցն ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցն է կամ վիզաների ազատականացումը, կամ նոր անձնագրեր տրամադրելը եւ այլն: Ի՜նչ Արցախ ու Տիգրանաշեն:

Մյուս պատուհանը քաղբանտարկյալներն են, որոնց գոյությունը մեծ ռեսուրս եւ ժամանակ է խլում հանրությունից, հատկապես` ընդդիմադիր հատվածից: Անդրանիկ Թեւանյան եւ Գագիկ Ծառուկյան, Արեգնազ Մանուկյան եւ Ալիկ Ալեքսանյան, Կանդազ եւ Խաչիկ Գալստյան, Սեդրակ Առուստամյան եւ Մարտուն Գրիգորյան: Ահա` Արեգնազ Մանուկյանի դստերը թույլ տվեցին տեսակցել մոր հետ, Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին, հանրության ընդդիմադիր հատվածն արդեն ուրախ է ու երջանիկ: Ու դա եւս հանրությանը զբաղեցնելու-զվարճացնելու ծրագրի մասն է կազմում: Իսկ այդ ընթացքում ադրբեջանցի չափագրողներ են գալիս Հայաստան, հող են պատրաստում նոր տարածքներ հանձնելու համար: Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կամ նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, որ Ադրբեջանից մեր կախվածությանն այլընտրանք չլինի: Բանակում քաոսային վիճակ է:

Շոուի մի մասն էլ ապահովում են ապօրինի գույքի բռնագրավման մասին հաղորդագրությունները, դատավարությունները, որոնցով դեռ դատարանի որոշումներ չկան, բայց դիտարժան պրոցես`այո: Այս ընթացքում նաեւ երկար, հալումաշ անող դատավարություններ` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատ, Մկրտիչ, Արշակ սրբազանների, կաթողիկոսի, կեղծ ընտրակաշառքների եւ այլ գործերով, որոնք աչքի առաջ փլվում են` թղթե տնակների նման:

Շուտով դատարան կմտնի Անդրանիկ Թեւանյանի դեմ դատավարությունը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քննությունը կշարունակվի: Այս բոլոր դատերի ու քննչական տանել-բերելու ժամանակ մարդիկ կհավաքվեն, ակցիաներ կանեն, լրագրողները դատերը կլուսաբանեն, եւ դա եւս հանրության մի մասի համար լավ զբաղմունք կլինի, որ հանկարծ չմտածեն Սահմանադրությունը փոխելու, առջեւում սպասվող տնտեսական դժվարությունների, սահմանազատման ընթացքում ակնկալվող վտանգների մասին: Չհիշեն Արցախն ու Բաքվում խոշտանգվող գերիներին»:

Ավելին՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ

ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ

Միացյալ Նահանգները 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ այն բանից հետո, երբ երկու երկրների միջև ինտենսիվ առևտրային բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության։ Նոր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել օգոստոսի 22-ի կեսգիշերից, գրում...

Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ Sputnik Արմենիա

Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ Sputnik Արմենիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե ծաղկային ջերմոցային տնտեսությունները որքան վնաս են կրել ռուսական սահմանափակումների հետևանքով։ Այս եզրակացությունը կարելի է անել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։ «Ավելի վաղ գրել էինք, որ հայկական շուկան, որը...

Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել

Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գործող «Երևանի ջերմաէլեկտրակենտորն» ՓԲԸ-ում հրդեհ է բռնկվել։...

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ վստահ ենք՝ միասնաբար կհաղթահարենք․ Վեհափառ

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ վստահ ենք՝ միասնաբար կհաղթահարենք․ Վեհափառ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել ծննդյան առթիվ հղված շնորհավորանքների համար. «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս, Երախտագետ սրտով Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ջերմ շնորհավորանքների,...

Իրանի հետախուզությունը կոշտ նախազգուշացում է հղել Ֆրանսիային

Իրանի հետախուզությունը կոշտ նախազգուշացում է հղել Ֆրանսիային

Իրանի հետախուզության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ զգուշացնելով, որ Թեհրանի դեմ ուղղված «անօրինական և միջամտական» քայլերն անպատասխան չեն մնա։ Վերջին օրերին երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունը հասել է...