«Ուզում եմ հիշեցնել՝ Արթուր Սարգսյանը զրկված է մնում Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից անօրինական որոշումով, Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է։ Եթե լիներ Արթուր Սարգսյանն այս դահլիճում, վստահաբար այսօր խոսելու էր իր սիրելի Սյունիքի գլխին կախված մեծագույն սպառնալիքի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած Տիգրանաշենի հանձնման մտադրության մասին։ Իններորդ գումարման նստաշրջանի առաջին մի քանի օրերին պարբերաբար իշխանության ներկայացուցիչներին, թեկնածուներին հարցնում էինք Տիգրանաշենի մասին. նրանք խուսափողական, շատ ընդհանրական պատասխաններ էին տալիս։ Երեկ հասկացա, թե ինչու. ամենայն հավանականությամբ, ցանկանում էին Ադրբեջանի կողմից գովեստի խոսքեր շռայլելու դափնեպսակն անպայման բաժին հասնի Նիկոլ Փաշինյանին»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




