Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

20 Օգոստոսի, 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի գառումը․

«Սիրելի հայրենակիցներ!!!!!

Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Այս պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը սահմանադրական պարտադիր լիազորություն է/ ընդդիմությունն իրավունք ունի համամասնորեն ընտրվելու և մաս կազմելու ԱԺ ղեկավար մարմիններին/:

Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին՝ ՀՅԴ –ին և Հայաստան խմբկացությանը՝ այս կարևորագույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։

Բնականաբար, մեր իրականության և Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքը դիտում ենք իբրև ծառայություն, հարթակ և գործիքակազմ, որը կփորձի Հայաստանի իրականության մեջ որոշիչ փոփոխություններ բերել և մեղմել երկրում տիրող ապօրինություններն ու անպատժելիության մթնոլորտը։

Հանձնաժողովը դիտարկում եմ ոչ միայն որպես օրինագծեր քննարկող, ապօրինությունները արձագանքող մարմին, այլև պրոակտիվ, մարդու իրավունքների համակարգային վերահսկողություն իրականացնող խորհրդարանական գործիք։

Հայաստանում ոչ միայն պիտի երաշխավորված լինեն մարդու անօտարելի իրավունքները, սահմանադրական նորմերն ու օրենքի գերակայությունը, այլև դրանց իրացումը։

Մարդու արժանապատվությունը գերագույն արժեք է։

Գործունեությունս կրելու է ներառական բնույթ, այն է՝ մասնագիտական հանրության, քաղհասարակության և հանրության լայն շրջանակների ներգրավվածություն, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ սերտ աշխատանք։

Ինձ համար առաջնահերություններ են
1․Բաքվում պատանդառված Հայ գերիների վերադարձը,

2․ Քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպանությունն ու քաղաքական նպատակադրումներով հետապնդումների բացառումը,

3․ Միջազգային իրավունքով պաշտպանված արցախահայության բնական իրավունքները:

Դեպի առավել կենսունակ երկիր, ուր պաշտպանված են ՀՀ բոլոր քաղաքացիների/ազգային փոքրամասնությունների/ քաղաքական, սոցիալական և մշակութային իրավունքները, երկիր, որն ունակ է պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ!!!!!!»։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Ավագ դպրոցի աշակերտների իրականացրած բողոքի գործողությունների մեկնարկից ի վեր Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 6600 մարդու, տուժածների թիվը գերազանցել է հազարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է երկրի ներքին գործերի...

Խոշոր վթար՝ 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ

Խոշոր վթար՝ 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Ford», «Opel Vectra» ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն...

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցնում է, թե ինքը ի՞նչ է զիջել։ Այս ցանկը ներկայացրել եմ 2025 թվականի մարտին։ Սա Փաշինյանի հիմնական զիջումների ոչ ամբողջական ցանկն է։ Ճիշտ կլինի ամեն անգամ այդ հարցը հնչեցնելուց...

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում «Հարգելի՛ գործընկերներ, Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային...

Երեկվանից ստանձնել եք հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը․ Գրիգորյանը՝ Փաշինյանին

Երեկվանից ստանձնել եք ադրբեջանցու՝ հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք և ոչ թե Ադրբեջանի։ Հետևաբար, ավելի հետաքրքրված պետք է լինեք...