Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են․ Մարիաննա Ղահրամանյան

14 Օգոստոսի, 2026

Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Երեկ իմացանք բանակում ոչ մարտական պայմաններում նոր զոհի մասին։ Մեկ ամսվա ընթացում երկրորդ զոհը։

Բաց աղբյուրների տվյալներով, 2026 թվականին ՀՀ ԶՈՒ-ում արդեն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 31 մահվան դեպք (ներառյալ երեկվա դեպքը), որից 12-ը կապվում են զինվորական ծառայության հետ, 19-ը՝ չեն կապվել ծառայության հետ։

Ոչ մարտական պայմաններում ԶՈւ-ում մահվան դեպքերի երկարաժամկետ պատկերը առավել մտահոգիչ է։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն, 2010-2017 թթ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 299-ը մահվան դեպք է գրանցվել։

2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության

427-ը դեպք։

Այս տվյալները վկայում են, որ ՔՊ-ական իշխանության օրոք բանակում մահացության դեպքերի թիվն ավելանում է։

Այս թվերը քաղաքական շահարկման նյութ չեն։ Այս թվերը պետության պատասխանատվության ներքո, հարյուրավոր ընտանիքների անդառնալի կորուստների մասին են։ Նրանցից մեկը երեկ մահացած Գրիգոր Էդգարի Զաքարյանն էր։ Այս թվերը զինծառայողի կյանքի և անվտանգության նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին են և խոսում են խորը համակարգային խնդիրների մասին։

Զինված ուժերում իբրև թե բարեփոխումների մասին մեծագոչ հայտարարություններ անող ՔՊ-ական իշխանությունը պարտավոր է հասարակությանը տալ հստակ ու ամբողջական պատասխաններ՝

  • Ի՞նչ հանգամանքներում են տեղի ունենում այս մահերը
  • Ինչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել
  • Քանի՞ դեպք է պատշաճ և ամբողջությամբ ուսումնասիրվել
  • Եվ ամենակարևորը՝ ի՞նչ է հետևել դրան ու ինչ է փոխվել, որպեսզի նույն ողբերգությունները չկրկնվեն

Երեկվա ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, կփոխվի անունը, որն ի դեպ, արդեն շրջանառվում է ու լուրջ հարցադրումներ է առաջացնում, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի», — գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C,- հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:...

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...