Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան

10 Հոկտեմբերի, 2026

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարում է, թե գոհ է ՊՆ աշխատանքից։ Ինչի՞ց եք գոհ,
Զոհերի՞ թվից, թե՞ բանակում տիրող իրավիճակից։

Կես տարվա ընթացքում տասնյակ զոհեր, և այսօր՝ կրկին զոհ։ Ես 30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել։

Ես՝ որպես սպա, լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ։ Պետք է ամեն դեպք մանրակրկիտ և անկախ քննվի՝ բացառելու համար որևէ այլ վարկած, այդ թվում՝ հակառակորդի հնարավոր մասնակցությունը։ Մեր զինվորների մահը չի կարող պարզապես թվերի ու պաշտոնական հաղորդագրությունների վերածվել։

Եթե հասկանում եք նամուս, թասիբ և սպայի պատիվ, ապա պատասխանատվություն կրեք և ճանապարհ տվեք նրանց, ովքեր ի վիճակի են բանակը ղեկավարել։ Բանակը պաշտոնի, ինքնահաստատման և սեփական ձախողումները թաքցնելու տեղ չէ։

Մեր երեխաների կյանքը մեզ համար անգին է։ Նրանք ձեր պաշտոնների գինը վճարելու համար չեն ծնվել։ Մենք մեր որդիներին բանակ ենք ուղարկում՝ վստահելով պետությանը։

Փաշինյան, ձեր գոհունակությունը չի կարող վերակենդանացնել զոհված զինվորներին։ Մեզ արդարացումներ պետք չեն, մեզ պետք է պատասխանատվություն, ճշմարտություն և անվտանգ բանակ։ Մեր երեխաների կյանքը ձեր պաշտոններից ու ձեր գոհունակությունից շատ ավելի թանկ է»։

Նմանատիպ նյութեր

Երևանում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ Շամշյան

Երևանում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ Շամշյան

Սեպտեմբերի 28-ին ավազակության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Րաֆֆու փողոցում...

Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ

Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ընկերակցությամբ, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության...

65-ամյա տաքսու վարորդը ձերբակալվել է 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

65-ամյա տաքսու վարորդը ձերբակալվել է 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը...

Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան

Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շնորհավո՛ր տոնդ, Էրեբունի-Երևան։ Բազմադարյա մեր քաղաքն այսօր տոնում է իր ծննդյան օրը՝ դարերի խորքից եկող պատմությամբ, անկրկնելի գեղեցկությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ։ Երևանը մեր հիշողությունն...

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի կեսօրից հետո, 14-15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի...