ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիումի վերաբերյալ Անկարայի առաջարկին

14 Օգոստոսի, 2026

Ռուսաստանը հիմքեր չի տեսնում կիսատ միջոցների համար, որոնք Կիևին շունչ քաշելու հնարավորություն կտային, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սև ծովում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը։

«Վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հ. Ֆիդանը լրատվամիջոցների հարցազրույցում հայտնել էր ռուսական և ուկրաինական կողմերին Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում սահմանելու վերաբերյալ թուրքական առաջարկները փոխանցելու մասին։ Թուրքական պաշտոնական դիմում, որը կհստակեցներ այս նախաձեռնության պայմանները, ռուսական կողմը պաշտոնական ուղիներով չի ստացել։

Եթե խոսքը վերաբերում է 2022-2023 թթ. միակողմանի սխեմային, որն ավելի հայտնի է որպես «Սևծովյան նախաձեռնություն», որի համաձայն՝ Մոսկվան դադարեցրել էր ռազմական գործողությունները Սև ծովում, ավելի ճիշտ՝ ռուսական նավահանգստային ենթակառուցվածքն ու էներգետիկ օբյեկտները պաշտպանելու պատասխան քայլերը, ապա այս տարբերակին վերադառնալը նպատակահարմար չէ։ Պայմանավորվածության իրականացման պայմանը մյուս կողմի նմանատիպ փոխադարձ միջոցներն էին, սակայն դրանք այդպես էլ չհետևեցին։

Այդ ժամանակ, եթե հիշում եք, մենք համաձայնեցինք մորատորիումի՝ փոխարենը ռուսական գյուղատնտեսական արտադրանքի համար համաշխարհային շուկաներ մուտք ապահովելով։ Սակայն Արևմուտքը ցուցաբերեց անբարեխիղճ մոտեցում․ մեր կողմից տրամադրված հումանիտար միջանցքը լայնորեն օգտագործվեց ռուսական քաղաքացիական և ռազմական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, իսկ ռուսական գյուղատնտեսական արտադրանքն այդպես էլ մնաց պատժամիջոցների տակ։ Դա, ի վերջո, հանգեցրեց «Սևծովյան նախաձեռնության» դադարեցմանը։

Ներկայում պարբերաբար բախվում ենք Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի՝ ափամերձ երկրների քաղաքացիական նավերի նկատմամբ իրականացվող անզուսպ ահաբեկչական գործողություններին՝ ամիսը մի քանի անգամ պարբերականությամբ։ Այս հարձակումները դիտարկում ենք որպես Սևծովյան տարածաշրջանում քաղաքացիական նավագնացությունն ապակայունացնելու նպատակաուղղված քաղաքականություն՝ իրավիճակի հետագա սրման և հակամարտության ձգձգման նպատակով, տարածաշրջանի հարևանների բացահայտ թողտվության պայմաններում։ Միևնույն ժամանակ, չենք տեսնում իրավիճակի բարելավման որևէ նախադրյալ, հետևաբար նաև՝ կիսատ միջոցների համար որևէ հիմք, որոնք միայն ժամանակավոր շունչ քաշելու հնարավորություն են տալիս կիևյան ռեժիմին։

Տեսնում ենք, որ վերջին շրջանում հաճախացել են կրակի դադարեցման և Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման միջազգային կոչերը՝ հայտնի պալիատիվ սխեմաների շրջանակում։ Մեր վերաբերմունքը դրանց և խնդրի նկատմամբ ընդհանուր առմամբ չի փոխվել։ Ուկրաինական ճգնաժամի կայուն, երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն դրա առաջնային պատճառների վերացման պայմանով։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է անվտանգության սպառնալիքների վերացմանը, որոնք առաջացել են ՆԱՏՕ դեպի արևելք ընդլայնման և Կիևին Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ ներքաշելու փորձերի հետևանքով։ Կարևոր է նաև հասնել ռուս և ռուսալեզու բնակչության օրինական իրավունքների վերականգնման և պահպանման երաշխիքների ապահովմանն այն տարածքներում, որոնք մնում են կիևյան ռեժիմի վերահսկողության տակ»,- նշել է Զախարովան։

Նմանատիպ նյութեր

Ինչպես է աճել ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում

Ինչպես է աճել ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում

Sputnik-ը գրում է․ ՀՆԱ-ի տվյալները ներկայացվում են I եռամսյակի, մնացած ցուցանիշները՝ կիսամյակի կտրվածքով։ Եվրասիական միության երկրների արդյունաբերական արտադրանքի գումարային ծավալն առաջին կիսամյակում աճել է 0,7 տոկոսով: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական...

Այն, ինչի համար դուք մեզ գործուղել եք այստեղ, հաջողելու է. Ղազինյանը՝ իրենց ընտրած քաղաքացիներին 

«Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակը չափազանց լայն է։ Այն ընդգրկում է մեր համայնքները, մարզերը, ճանապարհները, տրանսպորտը, էներգետիկան, ջրային պաշարները, ընդերքը, շրջակա...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան, 15-ի գիշերը և երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...

7 800 քաղաքացի գումարով վերականգբնել է վարորդական իրավունքը

7 800 քաղաքացի գումարով վերականգբնել է վարորդական իրավունքը

Հայաստանում ավելի քան 7 800 վարորդ, որոնք զրկված էին վարորդական իրավունքից, գումարով վերականգնել են այն։ Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Հիշեցնենք, որ խոսքը իրավունքների վերականգնման մասին է՝ որոշակի գումար...

Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Խուզեստան, Իլամ և Լուրեստան նահանգների սահմանամերձ շրջաններում: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ...