Դատարանից փախուստի դիմած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է․ նրա նկատմամբ անգամ հետախուզում հայտարարված չէ

13 Օգոստոսի, 2026

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին փախուստի դիմած կալանավորին արդեն 10 օր է, ինչ իրավապահներին չի հաջողվում հայտնաբերել։ Ըստ էության, թեև տաք հետքերով անձին չեն հայտնաբերել, իրավապահներն այս փուլում նաև զերծ են մնում նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց, անգամ պարզ չէ՝ անձն այժմ Հայաստանի տարածքում, թե ոչ։ Գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ավան նստավայրից կալանավորը դիմել է փախուստի։ Պարզվել էր, որ նախաձեռնված քրեական վարույթով բացակայելու արգելք խափանման միջոց ընտրված անձի նկատմամբ կայացվել է դատավճիռ՝ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում, սակայն մինչ դատավճիռը ուժի մեջ մտնելը խափանման միջոց է ընտրվել կալանք։

Դատական նիստի ավարտից հետո վերջինս նիստերի դահլիճից դիմել է փախուստի։ Դատական կարգադրիչների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ ՔԿ-ում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։

Քննչական կոմիտեից  հայտնել են, որ անձը դեռևս չի հայտնաբերվել։

 

Նմանատիպ նյութեր

8 տարում ո՞նց հարստացան, թռփոշացան փողոցից պալատ բերված, բիզնեսների տեր դարձած «թավշյա հեղափոխականները». լրագրող

8 տարում ո՞նց հարստացան, թռփոշացան փողոցից պալատ բերված, բիզնեսների տեր դարձած «թավշյա հեղափոխականները». լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում պաշտոնը ընկալվում է ոչ թե պետությանը, օրենքին, հանրությանը, քաղաքացիներին ծառայելու միջոց, այլ՝ հարստանալու ամենակարճ եղանակ։ Պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակակցված անձանց եկամուտների...

Ռուսաստանը, ի տարբերություն որոշ երկրների, չի պատրաստվում ամբողջ աշխարհով մեկ շրջել և ձեռք մեկնած՝ օգնություն մուրալ. ՌԴ նախագահ

Ռուսաստանը, ի տարբերություն որոշ երկրների, չի պատրաստվում ամբողջ աշխարհով մեկ շրջել և ձեռք մեկնած՝ օգնություն մուրալ. ՌԴ նախագահ

«Ռուս ժողովրդին ոչ ոք չի կարող վախեցնել կամ կոտրել։»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով  IX գումարման Պետական դումայի առաջին նիստում․ Պուտինի հիմնական հայտարարությունները փոխանցում է ՏԱՍՍ-ը: ▪️ Նախագահը պատգամավորներին հիշեցրեց ժողովրդի առջև...

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին՝ եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձում Պատրիարք Կիրիլը նշել է, որ սրբազան Եզրասի երկարամյա ծառայությունը...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին...

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

ՔՊ-ն որոշել էր 2026 թվականն «արդար» սկսել և հենց տարվա սկզբին՝ հունվարի 22-ի կառավարության նիստում, որոշում ընդունեց սահմանափակելու պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։ Որոշումն ընդունեցին, բայց...